Nemra ռոք խումբն օրերս է վերադարձել Կանադայից, որտեղ մարտի 16-ին եւ 21-ին համերգներ է ունեցել Մոնրեալում եւ Տորոնտոյում: Խմբի անդամները տպավորված են շրջագայությունից, եւ այսօր արդեն պատրաստվում են իրենց առաջին մեծ մենահամերգին, որը կկայանա այս ամառ՝ հունիսի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի վոկալիստ, երգահան եւ կիթառահար Վան Նեմրան NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում պատմել է շրջագայությունից եւ առաջիկա համերգի մանրամասներից:
«Կանադայից վերադարձել ենք շատ դրական լիցքերով, կարծես նոր շունչ տվեց մեզ այդ շրջագայությունը: Իհարկե, հույսեր ունեինք, որ լավ կանցնի, բայց անկեղծ ասած՝ չէինք սպասում, որ այսքան հիանալի համերգներ կլինեն»,-ասում է երաժիշտը:

Խումբը համերգի հրավերը ստացել է նորաստեղծ «Արմատ» կազմակերպությունից:
«Սովորաբար նոր կազմակերպությունները, կայանալու համար, սկսում են մեծամասնության ցածր ճաշակ բավարարելով, բայց «Արմատը» լրիվ հակառակ կողմից սկսեց, քանի որ նպատակը գաղափարային էր՝ այնտեղի ոչ այդքան շատ հայությանը ներկայացնել, որ Հայաստանում բացի թշնամու երգերը երգողներից, կան նաեւ այլ ժանրի արտիստներ ու ստեղծագործողներ: Մեծ համարձակություն ու ռոմանտիզմ է պետք, որ հրավիրես Հայաստանից ռոք խումբ, այն էլ՝ համաշխարհային մակարդակի դահլիճներում, որտեղ լեգենդար երաժիշտներ են ելույթ ունեցել: Չեմ ուզում խոսել բազմաթիվ խոչընդոտների մասին, կարեւորն այն է, որ վերջում ամեն ինչ իր տեղում հայտնվեց ու շատ բաներ ապացուցվեցին, որի համար անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին...»,-նշում է Վանը,-«Տպավորված ենք ջերմ ընդունելությունից՝ թե՛ հրավիրողների, թե՛ հանդիսատեսի կողմից: Նախատեսել էինք 2 համերգ, Մոնրեալում եւ Տորոնտոյում, որոնք պարզապես հիանալի անցան: Հետաքրքիր էր, որ հանդիսատեսի շարքերում բացի հայերից նաեւ կային այլ ազգերի ներկայացուցիչներ:

Բացի մեր մեծ համերգներից, նաեւ առիթ եղավ այնտեղի հայկական դպրոցներ այցելել եւ մեր նախատեսած հանդիպում-զրույցները տեղում վերածվեցին համերգների, ու անչափ տպավորիչ էր Հայաստանից այդքան հեռու տեսնել նման որակյալ նոր սերունդ: Աննկարագրելի էներգիա կար, կարծես երկկողմանի բացահայտում լիներ, մենք իրենց բացահայտեցինք, իրենք՝ մեզ, համերգի կեսից մեր երգերը մեզ հետ հավասար երգում էին: Ստացված շրջագայութուն էր, որը երկար կհիշենք»:
Nemra-ն ստեղծման 13 տարիների ընթացքում հասցրել է տարբեր համերգներ ունենալ Հայաստանում եւ հայրենիքի սահմաններից դուրս, իսկ հունիսի 11-ին կունենա առաջին մեծ մենահամերգը: Վանի խոսքով՝ առիթը իրենց նոր ալբոմի շնորհանդեսն է:

«Համալիրում ելույթներ ունեցել ենք, բայց մենահամերգ առաջին անգամ ենք ունենալու: Մեծ համերգը ձգձգվում էր այն պատճառով, որ շատ համերգներ էինք ունենում տարբեր փառատոններին, իսկ մեծ մենահամերգից առաջ որոշակի դադար է պետք պահել, ու որոշեցինք, որ սա հենց այն առիթն է, որի համար պետք է գնալ այդ քայլին: Առաջարկ ստացանք TM production-ից՝ համերգը կազմակերպել Համալիրում ու մեծ սիրով համաձայնվեցինք, եւ հիմա ամբողջ ուժով ու եռանդով տրամադրվել ենք միայն այդ համերգին»:

Վանը նշում է՝ ցանկացած համերգից առաջ պատասխանատվությունը մեծ է՝ անկախ տարածքից կամ հանդիսատեսի քանակից,-«Միեւնույն է, մենք մեզանից ամբողջ էներգիան դուրս ենք հանելու»,-ասում է նա:

«Համերգի առանձնահատկությունը լինելու է նոր ալբոմը, առաջին անգամ կատարելու ենք մեր նոր երգերը, եւ անչափ հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը, շատ մեծ անհամբերությամբ ենք սպասում դրան: Նաեւ կատարելու ենք երգեր, որ վաղուց չենք կատարել ու, գուցե, հետագայում առիթ չլինի դրանք կատարելու: Մեծ աշխատանքներ ենք տանում, որ հանդիսատեսը մեծ բավարարվածություն ստացած դուրս գա համերգից: Այս պահին վերջին ուղղումներն ենք անում ալբոմի թե՛ ձայնագրությունների, թե՛ դիզայնի մեջ, եւ մի քանի օրից կսկսենք տպագրել: Համերգից առաջ, ընդմիջմանը կամ համերգից հետո մարդիկ կկարողանան ձեռք բերել մեր ալբոմը, շապիկները: Համերգը առանձնահատուկ է լինելու իր ձայնային ու լուսային հզորությամբ»,-հավելեց երաժիշտը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Վանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը