Երեկ՝ ապրիլի 16-ին, Հայ կինոյի օրը, Կինոյի տանը կայացավ Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվեցին կինոոլորտի այն ներկայացուցիչները, որոնց աշխատանքը, սովորաբար, մնում է կադրից դուրս:
Այս տարի մրցանակաբաշխության առաջատարը Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն էր՝ 4 մրցանակով՝ Լավագույն ռեժիսոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն օպերատոր, Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար անվանակարգերում:
Առաջին մրցանակը դերասանուհի-ռեժիսորին հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը: Այն ստանալիս Աննան խոստովանեց. «Ես չգիտեմ՝ ավելի զարմանալի է այն, որ այս մրցանակը շնորհվում է ինձ, թե որ մրցանակը շնորհում է Միքայել Պողոսյանը: Չնայած՝ ինչպես ասում են՝ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին»:
Посмотреть эту публикацию в Instagram
Մայքլ Գուրջյանի եւ Արման Նշանյանի «Ամերիկացին» 2 մրցանակ ստացավ՝ Լավագույն պրոդյուսեր եւ Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ անվանակարգերում:
Այս տարի առաջին անգամ մրցանակներ հանձնվեցին նաեւ անիմացիոն ֆիլմերի ոլորտում:
Եղան նաեւ հատուկ մրցանակներ կինոարվեստում ունեցած մեծ ավանդի համար, որոնք շնորհվեցին նկարիչ-դեկորատոր Աղասի Հայրապետյանին եւ լույսի վարպետ Դավիթ Գրիգորյանին:
Մրցանակաբաշխությունն իրականացնում է Հայաստանի կինոգործիչների միությունը: Կինոն մեր ինքնության մի մասն է, ասաց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը, որը նկատեց՝ վերջին տարիներին ձեռքբերումներ կան հայկական կինոյում:
«Մեր երազանք էր, որ Հայաստանում ստեղծվեին պրոֆեսիոնալ գիլդիաներ․ սա ընդունված գործունեության ձեւ է կինոյի աշխարհում, որպեսզի կարողանան կարգավորել այն բոլոր կանոնները, որոնք գոյություն ունեն այս ոլորտում: Մենք ունենք պրոդյուսերների, ռեժիսորների, օպերատորների, սցենարիստների գիլդիաներ: Մեր նպատակն է, որ նրանք կայանան եւ դրա արդյունքում նաեւ ունենան համատեղ ստորագրված հուշագիր, որը կկարգավորի խաղի կանոնները»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մանուկյանը:
Պրոդյուսեր Արման Միտոյանը կարծում է՝ գիլդիաների կարեւորությունը նրանում է, որ «մեր փոքր, բայց ակտիվորեն զարգացող համայնքում մասնագետները հնարավորություն են ստանում շփվելու, համագործակցության հարթակ ստեղծելու եւ ընդհանուր պայմանավորվածություններ ձեռք բերելու»։ Նրա խոսքով՝ եղել է ժամանակաշրջան, երբ ոլորտը գրեթե չէր զարգանում. չկային խաղի հստակ կանոններ։
«Այսօր գիլդիաներն ուղղակի փորձ չեն, այլ իրական քայլ համակարգվածության ստեղծման ճանապարհին։ Դրանք օգնելու են ձեւավորել միասնական մոտեցումներ, պայմանավորվածություններ եւ հավասար խաղի կանոններ՝ անկախ անուններից։ Կարեւորը՝ հավասարության սկզբունքն է, որը պետք է գործի բոլորի համար»,-նշեց նա:
Միտոյանը հավելեց՝ վերջին տարիներին նկատվում է աճ՝ նկարահանվում են ավելի շատ ֆիլմեր, ոլորտն ակտիվանում է, եւ մասնագետներն իրենց ավելի պաշտպանված ու գնահատված են զգում։ «Գիլդիաների ստեղծումը մեծապես նպաստում է այս ամենին»,-կարծում է նա:
Ինչ վերաբերում է քվեարկությանը, այն անցկացվել է փակ ձեւաչափով՝ էլեկտրոնային տարբերակով, եւ պրոդյուսերի խոսքով՝ արդյունքը բոլորի համար էր անակնկալ։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են