Ամերիկուհիները մերժում են ամուսնության ավանդական գաղափարը և փոխարենը նախընտրում են ապրել «ավելի լավ կյանք միայնակ»: 2023 թվականին իրականացված Pew Research Center-ի հետազոտության համաձայն՝ ԱՄՆ-ում կանանց գրեթե կեսը չի համարում ամուսնությունը որպես լիարժեք կյանքի կարևոր բաղադրիչ, նշում է Wall Street Journal-ը։
Ռոմանտիկա փնտրող կանանց տոկոսը կտրուկ նվազում է։ Ըստ Pew-ի 2022 թվականի հետազոտության՝ միայնակ կանանց միայն 34%-ն է ցանկանում լուրջ ռոմանտիկ հարաբերություններ ունենալ:
Aspen Economic Strategy Group-ի մարդահամարի տվյալների վերլուծության համաձայն, 18-ից 40 տարեկան կանանց գրեթե 54%-ը ասել է, որ ամուրի է:
Կանայք ժամանակին թաքցնում էին իրենց միայնակ լինելը՝ ամաչելով որոշակի տարիքում երեխա չունենալու համար, սակայն այսօր կանայք նշում են դա և նույնիսկ բացահայտ խոսում այդ մասին սոցիալական ցանցերում:
«Չեմ կարծում, որ մենք բավականաչափ վարկ ենք տալիս միայնակ կանանց, ովքեր հաճույք են ստանում միայնակ լինելուց»,-ասել է բովանդակության ստեղծող Անն Քայը TikTok-ի կողմից կազմակերպված փոդքաստում: «Դու կարող ես միայնակ վայելել կյանքը, քեզ պետք չէ, որ մեկը ականատես լինի քո ուրախությանը»։
Տեսանյութի հարյուրավոր մեկնաբանություններն ապացուցում են, որ այս երեւույթն իրական է։
Վիրուսային տեսանյութում 103-ամյա Բեթի Ռիդ Սոսկինը՝ այգու ամենատարեց ռեյնջերը, ասում է՝ «երբեք մի ամուսնացեք։ Կարծում եմ՝ կարող էի անել այն ամենը, ինչ արել եմ առանց տղամարդու»։
Ինչպես և սպասվում էր, շատ կանայք հիացել են Սոսկինի անկեղծությամբ և կիսվել ամուսնալուծության կամ երբեք չամուսնանալու որոշման մասին: «Երբ ես բաժանվեցի, իմ կյանքը նորից սկսվեց»,-գրել է մի կին։ «45 տարեկան եմ, ամուրի և անզավակ: Ինձ դուր է գալիս այսպես»,-նկատել է մեկ ուրիշը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով