«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որ սովամահ լիներ»․ Ջո Մանգանիելոն վերհիշել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի պատմությունը

16:04, 24 ապրիլի

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, ով վերջին տարիներին է իմացել, որ ունի հայկական արմատներ, ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի դաժան պատմության մասին։ 

Դերասանը պատմել է, որ իր տատի անունը Թերվիզ Դարակջյան էր եւ նա ծնունդով Արեւմտյան Հայաստանից՝ Խարբերդից էր։ «1915 թ-ին օսմանյան թուրքերը Առաջին համաշխարհայի պատերազմի շղարշի ներքո մտել են Խարբերդ եւ այնտեղ սպանել են բոլորին։ Նրա ամուսինը, կարծում եմ, սպանվել է նախքան այն պահը, երբ նրանք մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց ու ասել՝ դուք պետք է ռազմական գործողությունների մասնակցեք այստեղ։ Այդպիսով, նրանք, պարզապես, մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց, սպանել նրանց եւ բաժանել կանանցից ու երեխաներից, որպեսզի կարողանային մտնեին գյուղեր եւ անեին իրենց գործը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sona Oganesyan (@sonaoganesyan)

Դերասանի մեծ տատին նրանք կրակել են, սակայն նա չի մահացել։ «Եվ մինչ նա ընկած էր գետնին, թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որպեսզի նա սովամահ լիներ։ Երբ նա բարձրացել է գետնից, նա յուրաքանչյուր երեխայի հագուստից մի կտոր է վերցրել եւ դրանցով երեխային կապել է իր մեջքից ու դուրս եկել գյուղից»,-պատմել է դերասանը։

Սակայն այդքանով Մանգանիելոյի մեծ տատի տառապանքները չեն վերջացել։ Գետն անցնելու ճանապարհին նրա 9-րդ զավակը եւս մահացել է՝ խեղդվելով գետում։ 

Ավելի վաղ, People-ին տված հարցազրույցում Մանգանիելոն պատմել էր, որ իր  մեծ տատը, այդպես վիրավոր, ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչեւ որ նրան գտել են գերմանացի զինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝ գերմանացի սպայից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search