Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, ով վերջին տարիներին է իմացել, որ ունի հայկական արմատներ, ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի դաժան պատմության մասին։
Դերասանը պատմել է, որ իր տատի անունը Թերվիզ Դարակջյան էր եւ նա ծնունդով Արեւմտյան Հայաստանից՝ Խարբերդից էր։ «1915 թ-ին օսմանյան թուրքերը Առաջին համաշխարհայի պատերազմի շղարշի ներքո մտել են Խարբերդ եւ այնտեղ սպանել են բոլորին։ Նրա ամուսինը, կարծում եմ, սպանվել է նախքան այն պահը, երբ նրանք մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց ու ասել՝ դուք պետք է ռազմական գործողությունների մասնակցեք այստեղ։ Այդպիսով, նրանք, պարզապես, մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց, սպանել նրանց եւ բաժանել կանանցից ու երեխաներից, որպեսզի կարողանային մտնեին գյուղեր եւ անեին իրենց գործը»։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանի մեծ տատին նրանք կրակել են, սակայն նա չի մահացել։ «Եվ մինչ նա ընկած էր գետնին, թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որպեսզի նա սովամահ լիներ։ Երբ նա բարձրացել է գետնից, նա յուրաքանչյուր երեխայի հագուստից մի կտոր է վերցրել եւ դրանցով երեխային կապել է իր մեջքից ու դուրս եկել գյուղից»,-պատմել է դերասանը։
Սակայն այդքանով Մանգանիելոյի մեծ տատի տառապանքները չեն վերջացել։ Գետն անցնելու ճանապարհին նրա 9-րդ զավակը եւս մահացել է՝ խեղդվելով գետում։
Ավելի վաղ, People-ին տված հարցազրույցում Մանգանիելոն պատմել էր, որ իր մեծ տատը, այդպես վիրավոր, ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչեւ որ նրան գտել են գերմանացի զինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝ գերմանացի սպայից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը