2025թ․-ի մայիսի 13-20-ը, Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում, «Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի» աջակցությամբ կգործի «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի» տաղավարը, այս մասին նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
ՖԱՀՖ տաղավարը կինոշուկայի մասնակիցներին կներկայա 12 պրեզենտացիաներից կազմված ծրագրով, որոնցում ներգրավված կլինեն միջազգային համագործակցության մեծ ներուժ ունեցող հայ ստեղծագործողների 8 կինոնախագծեր։
Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։ Կինոշուկայի օրերին Պարսամյան կրթական և մշակութային հիմնադրամի կողմից Նից քաղաքում կկազմակերպվի «ԲԵՄ» ֆիլմի ցուցադրությունը։
Տաղավարը աշխատանքները կսկսի մայիսի 13-ին։
- Մայիս 14-ին՝ ՖԱՀՖ պատվիրակությունը, իտալական կողմի հրավերով, կայցելի Իտալիայի տաղավար, ապա ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենա Արամ Մանուկյանի ԴՈԼԻ ֆիլմի պրեզենտացիան։
- Մայիս 15-ին ՖԱՀՖ տաղավարում տեղի կունենան Թուրքայում բնակվող հայազգի ռեժիսոր Արեն Պերդեցու՝ Արա Գյուլերի մասին պատմող, «Բարև» կինոնախագծի, ապա Արցախի երկրորդ և առաջին պատերազմների մասին պատմող, Հովհաննես Գալստյանի «Վերա» և Արա Արուշի «Վերադարձ» ֆիլմերի պրեզենտացիաները։
- Մայիսի 16-ին տաղավարում կներկայացվեն Մարինե Զաքարյանի «Ինչ մի լավ բան պատմիր» սենտիմենտալ կատակերգությունը և Հովհաննես Գալստյանի «Գոսբանկ» սերիալը։
- Մայիսի 17-ին կկազմակերպվի «Տատիկիս վարսերը» կինոնախագծի պրեզենտացիան, ապա KIRK մրցանակաբաշխության ներկայացումն ու այս տարվա մրցանակակիրների մեծարման արարողությունը։
Մրցանակաբաշխությանը կհաջորդի տաղավարի հովանավոր «Գագիկ Ծառուկյան» Հիմնադրամի պրեզենտացիան՝ Հայաստանում հիմնադրվող, աշխարհում ամենաբարձր՝ Հիսուս Քրիստոսի արձանի ներկայացմամբ։ Արձանի ներկայացմանը կհաջորդի հյուրասիրություն։
- Մայիսի 18-ին կկայանա Openhearted Inc ստարտափի պրեզենտացիան, որի նպատակը լսողություն հետ խնդիրներով համայնքի համար հաղորդակցման խոչընդոտները կոտրելն է՝ արհեստական բանականությամբ ստեղծված ժեստերի լեզվով թարգմանության միջոցով: Նույն օրը երեկոյան, Նից քաղաքում, Պարսամյան Հիմնադրամի Աղավնի Հաթեմյան սրահում, Քիրքոր Աժդերխանյանի աջակցությամբ կկայանա «Բեմ» ֆիլմի ցուցադրությունը և հայ համայնքի համար Կաննում ներկայացվող ծրագրի ներկայացումը։

- Մայիսի 19-ին տաղավարում կկազմակերպվի Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա կառույցի պրեզենտացիան։ Կառույցում ներգրավված ընկերությունները կներկայացնեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունները՝ հրավիրելով միջազգային գործընկերներին Հայաստան։ Նույն օրը տեղի կունեն ՖԱՀՖ խորհրդի արտագնա հավաքը՝ ՖԱՀՖ դեսպաններ Նորա Արմանիի, Արմեն Գրեյգի, Սարկիս Կարամեկյան մասնակցությամբ։

Տաղավարը կավարտի աշխատանքները մայիսի 20-ին իսկ հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Ֆեդերացիան կհրավիրի մամուլի ասուլիս և հանդես կգա Կաննի կինոշուկայում կատարված աշխատանքի, կնքված համաձայնագրերի, պայմանագրերի, հետագա ծրագրերի ներկայացմամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են