Վիրնա Չաքարդեմիյանի հետ զրուցել ենք Zoom-ի միջոցով։ Իմ առջեւ՝ էկրանի մյուս կողմում, նստած է Yeprem ոսկերչական ապրանքանիշի կրեատիվ տնօրենը՝ մանուշակագույն-վարդագույն մազեր, ինքնավստահ հայացք եւ ձայն, որը համադրում է ե՛ւ լիբանանյան, ե՛ւ հայկական շեշտադրումը։ Yeprem--ը հիմնադրվել է 1964թ. Եփրեմ Չաքարդեմիյանի կողմից, վարպետ, որն այն ժամանակ զբաղվում էր բացառապես ոսկերչական իրերի մեծածախ մատակարարմամբ եւ ինքն էլ դիզայն էր ստեղծում:
Посмотреть эту публикацию в Instagram
Վիրնան հիշում է, որ դեռահաս տարիքում ամառներն անցկացրել է հոր արհեստանոցում, եղբայրների հետ. «Մենք բառացիորեն կլանում էինք այդ աշխարհը»,- ասում է նա:- Նա մեզ հաճախ էր տանում իր հետ, ցույց տալիս, բացատրում, թե ինչ եւ ինչպես պետք է անել այս բիզնեսում։ Դա կյանքի ու արհեստի դպրոց էր, եւ մենք այն ժամանակ արդեն հասկացանք, որ ապագայում այն կդառնա մեր կյանքի մի մասը»։
Հետագայում երեք երեխաներից յուրաքանչյուրն ընտրել է իր ուղղությունը։
«Մենք երեքն ենք, ես ու եղբայրներս 2000-ին միացել ենք մեր հոր գործին: Փոքր տարիքից մենք այս միջավայրում ենք գտնվել, ամռանը, երբ դպրոց չկար, ամբողջ ժամանակն անցկացնում էինք հորս հետ, նա մեզ իր հետ էր տանում»:
«Ես սկզբում սովորել եմ որպես ինտերիերի դիզայներ, այնուհետեւ անցել եմ ոսկերչական դիզայնի, իսկ հետո զբաղվել հեմոլոգիայով՝ թանկարժեք քարերի գիտությամբ: Սկսել եմ դիզայն եւ հավաքածուներ ստեղծելով: Բայց ժամանակի ընթացքում, երբ ընկերությունը մեծացավ, ես ստանձնեցի մարքեթինգի եւ PR գործը: Եղբայրներիցս յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության ոլորտը, եւ մենք բաժանեցինք այնպես, որ ես զբաղվեմ ապրանքանիշի առաջմղմամբ»:
Ընկերությունն այժմ աշխատում է միջազգային մակարդակով, Yeprem-ն ունի ավելի քան 50 վաճառակետ տարբեր երկրներում, իսկ ապրանքանիշի հաճախորդների թվում են բազմաթիվ համաշխարհային աստղեր ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ այլ տարածաշրջաններից։ Ուստի անհրաժեշտ էր ստեղծել ամբողջ կառույցը՝ կայքը, սոցիալական ցանցերը, ընդհանուր բրենդինգը, ամբողջական փորձը: Մենք թիմեր ունենք Եվրոպայում եւ Ամերիկայում, որոնք զբաղվում են տեղական PR խնդիրներով, եւ մենք ղեկավարում ենք գլոբալ հաղորդակցությունները:

«Մեր գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք ոսկին եւ ադամանդները վերածել ենք վառ աքսեսուարի: Մենք դրանք դարձրել ենք նկատելի, արտահայտիչ, հատկապես այն կանանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել իրենց: Դրա շնորհիվ մեզ նկատել են հայտնիները եւ այլ դիզայներներ: Ոմանք նույնիսկ ոգեշնչվել կամ կրկնօրինակել են մեր ոճը: Մենք ստեղծել ենք զարդերի բոլորովին նոր էսթետիկ տեսակ»:
Վիրնան ներկայացրել է ապրանքանիշին իր եւ եղբայրների մոտեցման առանձնահատկությունները։
«Երբ մենք նախագծում էինք օրիգինալ մոդելները, մեր նպատակն էր, որ դրանք կրի բնավորություն ունեցող կին: Կին, ով գիտի, թե ինչ է ուզում եւ չի վախենում տարբերվել: Ահա թե որտեղից է գալիս մեր կարգախոսը՝ «Your Voice, Beauty and Power» («Ձեր ձայնը, գեղեցկությունը եւ ուժը»): «Yeprem զարդեր կրող կին՝ ավելի բարձր է հնչում, ավելի պայծառ է փայլում, եւ դա նրան ներքին ուժ է տալիս»:
Երբ ես նրան հարցրի, թե որն է ավելի կարեւոր՝ զարդը լինի հարմարավետ, թե այն հիշեցնի քո մասին, նա պատասխանեց. «Թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Իհարկե, հարմարավետությունն առաջին տեղում է։ Մենք երբեք չենք թողարկում մոդելը, քանի դեռ չենք թեստավորում այն մի քանի չափերով՝ ականջ, պարանոց, դաստակ։ Ստուգում ենք, որ ապրանքը չսեղմի, որպեսզի լարվածություն չզգացվի։ Նույնիսկ ամենաարտասովոր մոդելներն անցնում են բազմաթիվ փուլեր՝ գաղափարից մինչեւ մարմնի վրա համապատասխանության փորձարկում»: Yeprem-ում մենք վստահ ենք, որ եթե զարդը տհաճություն է պատճառում, այն չի կարող շքեղ լինել, որքան էլ այն գեղեցիկ լինի:

Մենք քննարկեցինք, թե որքան է փոխվել ճոխության ընկալումն աշխարհում եւ ինչ է այսօր նշանակում «լաքշըրի»։
«Ամեն ինչ շատ է փոխվել: Նախկինում շքեղությունն ընկալվում էր որպես մի ինչ-որ ճչացող բան, իսկ այսօր այն ավելի շատ իրազեկության, բնավորության, պարզության եւ խորության մասին է: Մենք աշխատում ենք տարբեր շուկաների հետ: Եվրոպայում նախընտրում են մինիմալիզմը եւ նուրբ ձեւերը: Արաբական աշխարհում սիրում են զանգվածային զարդեր: Ամերիկայում՝ ինչ-որ միջին մի բան: Մենք թիրախավորում ենք խորքային լսարան, որը գնահատում է յուրահատկությունը եւ ուժեղ դիզայնը: Մեր հաճախորդները գիտեն, որ մենք ունենք ամենաբարձր որակի քարեր, կատարյալ հարդարում: Մենք զանգվածային արտադրություն չենք անում, եւ դա է, որ ապրանքը արժեքավոր է դարձնում»:
Հայաստանը եւ նրա ավանդույթները շարունակում են ոգեշնչել Yeprem-ին. ինչո՞վ են նրանք հպարտանում եւ ի՞նչ է նրանց բերում մեծ հաջողությունը։
«Մենք երբեք չենք մոռանում մեր արմատները, մեր յուրաքանչյուր ապրանքի մեջ կան Հայաստանի կտորներ, մեր հավաքածուն ներառում է ադամանդե թեւնոց՝ ոգեշնչված Արարատից՝ երկու գագաթներով սարի պես կորացած... Նույնիսկ խաչքարերով ոգեշնչված հավաքածու ունենք։ Մենք այն ներկայացրել ենք Բազելում՝ ամենամեծ ցուցահանդեսներից մեկում։ Մենք առաջինն էինք, որ խաչքարը դարձրինք ոսկերչական դիզայնի մաս։ Այո, պատճենները հայտնվեցին ավելի ուշ, բայց բնօրինակը մերն է։ Մեր դիզայների մտահղացումը ստացավ միջազգային ճանաչում։ Դա մի տեսակ մշակութային դիվանագիտություն դարձավ»:
«Մեր բիզնեսում կա մի խիստ սկզբունք, որին մենք տարեցտարի հավատարիմ ենք մնում՝ ապրանքանիշի համար աշխատում են միայն հայերը։ Առաքիչները, գրասենյակի աշխատողները, դիզայներները... Բոլորը հայ են: Մեզ համար կարեւոր է պահպանել ոչ միայն ապրանքանիշը, այլեւ ինքնությունը»:

Երեք եղբայրների մեջ միակ կինը լինելը մարտահրավեր է: Իսկ կին ու մայր լինելը՝ կրկնակի։ Վիրնան գլխով համաձայնության ժեստ արեց՝ ի նշան իմ հավաստիացման։
Իհարկե, դա հեշտ չէ: Կին լինելը, հատկապես, եթե երեք տղամարդկանց մեջ միակն ես, հեշտ չէ։ Ավելի հեշտ է պարզապես կին լինել, քան միաժամանակ կին եւ մայր: «Ամբողջ օրը աշխատանքի եմ, բանակցությունների մեջ, հետո գալիս եմ տուն ու մայր դառնում՝ դասեր, ակումբներ, կենցաղ, երեխաներ։ Ամուսինս, իհարկե, օգնում է, բայց ես փորձում եմ ընտանիքիս հետս տանել ճամփորդություններին, որպեսզի հեռու չլինեմ, որպեսզի ամեն ինչ ավելի հարթ լինի։ Կամ առավելագույնը 2-3 օրով գործուղում եմ գնում, որ արագ տուն վերադառնամ»։
«Ուզում եմ նշել, որ մեր հայկական շուկան աճում է: Կանայք սկսել են գնահատել դիզայնը, ինքնատիպությունը, թրենդները: Կան նաեւ ավելի ավանդական ճաշակներ, բայց մեր հաճախորդը գեղագիտությունից հասկացող, արդեն բավական տեսած, ոճն զգացող մարդ է: Նրանք կարող են ոգեշնչվել Instagram-ից, բայց ընտրում են գիտակցաբար, ընտրում են լավագույնը»:
Իհարկե, չէինք կարող չքննարկել, թե ինչն է հաջողակ կնոջը դարձնում՝ հաջողակ: «Հաջողությունը վստահություն է, աշխատասիրություն, վճռականություն»,- ասում է Վիրնան: «Սա Instagram-ում նկար չէ: Հաջողությունն այն է, երբ կինը գիտի, թե ինչպես հավասարակշռել ընտանիքի, աշխատանքի եւ իր միջեւ: Հատկապես եթե մայր ես, պետք է կարողանաս առաջնահերթություններ դնել եւ շեշտադրումներ կատարել: Ամենադժվարը ոչ թե դրան հասնելն է, այլ այն պահելը: Բայց հենց դա է կարեւորը»:
Посмотреть эту публикацию в Instagram
Սակայն մենք հաճախ ենք լսում պատմություններ, երբ խելացի եւ տաղանդավոր շատ կանայք վախենում են կարիերա անել։
«Ես հաճախ եմ բախվում դրան: Կինը կարող է լինել շատ խելացի, տաղանդավոր, բայց ներսում վախ կա, որ չի ստացվի, բավարար աջակցություն չի լինի: Հատկապես բիզնեսում: Ոսկերչական բիզնեսը պահանջում է մեծ ներդրումներ, ռիսկեր եւ համբավ: Փորձ է պետք, վստահություն է պետք: Իսկ եթե «մեծ» անուն չունես, դժվար է հատկապես կանանց համար։ Բայց եթե թիմ կա, աջակցություն, միասնություն, ապա կարելի է հաղթահարել։ Սա է հենց հաջողության մեր գաղտնիքը»։
Գուցե դա ճիշտ է ցանկացած բիզնեսի համար։
«Այո, միայնակ շատ դժար է։ Ընտանիքի, ամուսնու, երեխաների աջակցությունը կարեւոր է։ Դա կնոջն ուժեղ է դարձնում»,- համաձայնում է Վիրնան՝ ժպտալով, ակնհայտորեն մտածելով իր ընտանիքի մասին։
Իսկ կցանկանա՞ր արդյոք Վիրնան, որպեսզի իր երեխաները շարունակեն ընտանեկան գործը, ինչպես մի ժամանակ ինքն ու իր եղբայրները։
«Ես նրանց չեմ ստիպում, բայց նրանք արդեն ներգրավված են: Տղաս ինձ հետ ցուցահանդեսների է գնում 12-13 տարեկանից: Նա ինձ հետ էր Բահրեյնում, Կատարում, ամենուր: Նա հաճույքով աշխատում է արհեստանոցում եւ հետեւում գործընթացին: Աղջիկս ավելի ստեղծագործ է, նա հետաքրքրված է հագուստի դիզայնով, մասնակցում է մեր ֆոտոսեսիաներին եւ կարծիք է հայտնում։ Ես ջանում եմ աջակցել նրա վստահությանը»:
«Կարծում եմ՝ տղաս ավելի կխորանա բիզնեսի մեջ։ Մենք մեր գործը կատարել ենք, հիմա նրանց հերթն է։ Եվ, իհարկե, երեխաները մանկուց գիտեն՝ ովքեր են, որտեղից են իրենց արմատները, թույլ չենք տալիս, որ դա մոռացվի, եւ տանը խոսում ենք միայն հայերեն։ Ամեն տարի գոնե մեկ-երկու անգամ փորձում եմ նրանց բերել Հայաստան։ Մենք խստորեն հետեւում ենք, որպեսզի լեզուն, մշակույթը, պատմությունը չմոռացվեն»։
«Մեր հայրը դրել է սկիզբը: Մենք ընդլայնել ենք բիզնեսը: Եվ ապագայում ես ցանկանում եմ, որ Yeprem բութիկները հայտնվեն աշխարհի բոլոր անկյուններում: Ընդլայնվելը դժվար է: Ավելի դժվար է պահպանել մակարդակը: Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այո, ապրանքանիշը ճանաչելի է: Մենք աշխատել ենք բազմաթիվ աստղերի հետ: Եվ մենք վստահ ենք, որ առջեւում կա միայն աճ եւ զարգացում»:
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա12:20, 27 օգոստոսի
Գլեն Քլոուզը հավանություն է տվել Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջը և քննադատներին դրել իրենց տեղը