Կիոտոյի սրտում՝ տաճարների և առյուծներով պատված ոսկեզօծ ծածկապատկերների ներքո, Chanel-ը ներկայացրել է իր բարձր զարդարվեստի նոր հավաքածուն՝ Reach for the Stars-ը։ Սա Պատրիս Լեգերոյի՝ Դոմի երկարամյա գեղարվեստական ղեկավարի վերջին աշխատանքն է, որը կյանքից հեռացավ 2023 թվականի նոյեմբերին, ինչպես նշում է Robb Report-ը։
View this post on Instagram
Այս շնորհալի և խորհրդանշական հավաքածուն ոչ միայն հարգանքի տուրք է Արևելքին, այլև դիզայների «կարապի երգը», ով շուրջ 15 տարի ղեկավարել է Chanel-ի զարդարվեստի ուղղությունը։ Կիոտոն՝ քաղաք, որը հատկապես սիրված էր Լեգերոյի կողմից, դարձել է խորհրդանշական վայր՝ այս հրաժեշտի պատմության գլուխը ներկայացնելու համար։
Թեպետ Կոկո Շանելը հայտնի էր իր մինիմալիզմով և շարժման ազատության հեղափոխական ըմբռնմամբ, նրա ուշադրությունը մանրամասների և վարպետության նկատմամբ զգացվում է այս հավաքածուի յուրաքանչյուր տարրում։ Reach for the Stars-ը չի խուսափում շքեղությունից, այլապես՝ փայլում է դրանում, միևնույն ժամանակ, պահպանելով Chanel-ին համահունչ զուսպ շքեղությունը։

Հավաքածուի մոտիվները հստակ հղում են տալիս տան իկոնոգրաֆիային՝ առյուծներ, աստղեր, շողշողուն ցոլքեր, որոնք հիշեցնում են աստղային շղթաներ և արևային թագեր։ Առյուծը՝ Շանելի կենդանակերպի նշանը և անկախության ու ուժի խորհրդանիշը, ներկայացված է երկու փայլուն առյուծներով և ադամանդների ջրվեժով խոշոր վզնոցի տեսքով։
Աստղերը, որոնք առաջին անգամ հայտնվել են Chanel-ի լեգենդար Bijoux de Diamants 1932 թվականի հավաքածուում, կրկին դառնում են հիմնական թեմա։ Սակայն այս անգամ դրանց միանում է մեկ այլ խորհրդանիշ՝ թեւերը։ Դրանք հանդիպում են կրծքանշանների, դիադեմների և շքեղ Wings of Chanel վզնոցի տեսքով՝ զարդարված 19.55 կարատանոց վարդագույն պատպարաջա-սափֆիրով և ադամանդներով։
Հավաքածուն ոգեշնչված է ոչ միայն Շանելի ոճից, այլև ճապոնական մշակույթի հարուստ ժառանգությունից։ Դիզայնում ակնհայտորեն նկատվում են Կիոտոյի տաճարային ճարտարապետության և բուդդայական իկոնոգրաֆիայի անդրադարձերը՝ մասնավորապես Սանջուսանգենդո տաճարի Կաննոնի 1001 արձանների գլխազարդերը։ Chanel-ը միաձուլում է եվրոպական նրբագեղությունը և ճապոնական խորհրդաբանությունը՝ ստեղծելով իսկապես գերաշխարհիկ գեղագիտություն։
Թեպետ Պատրիս Լեգերոյի մահվան պատճառը չի հայտարարվել, այս հավաքածուն, կարծես, ուղղված է երկնքին՝ դիզայների անձնական և մասնագիտական հրաժեշտը աշխարհին։ Reach for the Stars-ը ոչ միայն նվիրվածություն է Արևելքին, այլև վերջին ակորդը մի արվեստագետի, ով իր կյանքը նվիրեց Maison Chanel-ին։

Լեգերոյի հեռանալով և Մատյե Բլազիի՝ նոր ստեղծագործական ղեկավար նշանակմամբ, տունը մուտք է գործում նոր դարաշրջան։ Կարլ Լագերֆելդի դարաշրջանից հետո, Վիրջինի Վիարի կարճատև ղեկավարությունից հետո և այժմ Բլազիով՝ Chanel-ը, ինչպես միշտ, մնում է վերածնվելու ունակ բրենդ։
Սակայն, ինչպես միշտ, հիմքը մնում է անփոփոխ՝ ազատ ոգի, լիակատար նվիրվածություն վարպետությանը և ժամանակին չենթարկվող նրբագեղություն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 11 հոկտեմբերի
Հորոսկոպ. Կենդանակերպի նշանները՝ բիզնեսում19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է