Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Բալետի առաջատար պարող Րաֆֆի Գալստյանը վերադարձել է հայրենիք ու այսօր կներկայանա հայ հանդիսատեսին

15:25, 27 հունիսի

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանն օրերս է վերադարձել հայրենիք՝ Փարիզում իր երկարատեւ տուրից հետո, եւ այսօր արդեն պատրաստ է ներկայանալ հայ հանդիսատեսի առջեւ: Մինչ Հայաստան գալը պարողը Բուխարեստում հանդես է եկել «Սպարտակ» բալետով: Րաֆֆին իր շրջագայության տպավորություններով կիսվել է NEWS.am STYLE-ի հետ, ինչպես նաեւ՝ պատմել ապագա ծրագրերից՝ թե բալետի ասպարեզում, թե հեռուստատեսության:

«France Concert-ի հետ մեծ շրջագայություն ունեի 8 ամսով՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Շվեյցարիայում. 195 ներկայացում ենք ունեցել, ինչը շատ մեծ փորձ տվեց, քանի որ տուրնեն ու թատրոնը լրիվ տարբեր ապրելակերպ են: Թատրոնում պարողը ոչ միշտ է պատրաստ ամեն պահի ամեն ձեւով դուրս գալ պարելու, իսկ այս կենսակերպի մեջ դու սովորում ես շատ դժվարությունների»,-պարզաբանում է Րաֆֆին՝ որպես օրինակ հիշելով,-«Շատ պատահական կարող է առավոտյան իմանաս, որ պետք է պարես ու շատ պատրաստված գնաս պարելու՝ առանց սթրեսի եւ լարվածության, ինչը շատ է կոփում պարողին: Բացի այդ, ձեռք բերեցի նոր ծանոթություններ ու կապեր, որոնք շատ կարեւոր են բալետի աշխարհում, եւ դա քեզ մոտիվացիա է տալիս»:

Այսօր Րաֆֆին հարազատ թատրոնում հանդես կգա «Գայանե» բալետում՝ Արմենի կերպարով, որն արդեն հոգեհարազատ է դարձել արտիստին. «Այժմ արդեն լիովին ընդգրկված կլինեմ օպերային թատրոնի իմ խաղացանկում: Ինձ շատ էին գրում, որ արդեն սպասում էին իմ այստեղի ներկայացումներին, ես էլ անհամբերությամբ սպասում եմ իմ հանդիսատեսի հետ հանդպմանը»:

Բալետի արտիստին ճանաչում են նաեւ հեռուստատեսության սիրահարները: Նա իր դեբյուտն է կատարել «Եթե ես կրկին պարեմ» սերիալում, եւ կարծես՝ մտադիր չէ դադարեցնել նաեւ այդ գործունեությունը:

image-26-06-25-04-17.jpeg (391 KB)

«Նոր ֆիլմի առաջարկ եղել է, սակայն չգիտեմ՝ հիմա ինչպես կստացվի, մի փոքր ժամանակահատվածը հարմար չէ, բայց վստահ եմ՝ առաջիկայում կլինեն նոր նախագծեր: Նկարահանվելու առաջարկները, բնականաբար, կընդունեմ, ինձ էլ է շատ գրավել այդ աշխարհը, ու կուզեի ավելի շատ փորձ ձեռք բերել նաեւ այդ ասպարեզում»:

image-26-06-25-04-18.jpeg (312 KB)

Շրջագայությունները փորձառություն են տալիս նաեւ անձնական հարաբերություններում: Րաֆֆին պատմեց, թե ինչպես են ինքն ու սիրելին՝ Դեյզին, հաղթահարել իր խիտ գրաֆիկն ու թռիչքները:

«Քանի որ նման գրաֆիկով աշխատելու փորձ ունեի, ինձ համար այդ շրջանն ավելի քիչ սթրեսային էր, քան Դեյզիի համար, բայց հիմա երկուսս էլ սովոր ենք ու սովորական կյանքի ռիթմին վերադառնալը, նույնիակ, մի փոքր անսովոր կլինի: Մենք միշտ փորձում ենք իրար օգնել, թեւ ու թիկունք լինել: Ամեն երկուշաբթի ունենում էինք ազատ օր, եւ այդ օրը փորձում էինք լիովին ինքներս մեզ նվիրել»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search