Dior-ը ներկայացրել է բացառիկ նորույթ՝ պատյանով շքեղ Rouge Premier շրթներկը, որը կարելի է կրել որպես մանյակ։
Սահմանափակ թողարկման նոր շարքը ներշնչված է Քրիստիան Դիորի բնության հանդեպ սիրով՝ նուրբ պատյանը զարդարված է ծաղիկներով՝ անգին քարերով՝ պարայիբա տուրմալիններով, փիրուզով և օպալներով։ Dior-ի ներկայացուցիչները նշում են, որ դիզայնը «ոսկերչական Եդեմ» է խորհրդանշում և հղում անում Դիորի լեգենդար զարդերի հավաքածուներին։
«Այս զարմանալի պատյանը գարնանային այգի է մարմնավորում՝ կրկին վերաիմաստավորելով Dior-ի հայտնի ոսկերչական մոտիվները», — ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
View this post on Instagram
Շրթներկը ստեղծված է «խիստ ճշգրիտ» բանաձևով՝ կարմիր հիբիսկուսի էքստրակտով և ժոժոբայի յուղով։ Շարքը ներառում է 12 երանգ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է «Dior-ի համար խիստ գնահատելի հազվագյուտ վարպետության փոխանցման արվեստը»։
View this post on Instagram
Dior Joaillerie-ի արտ-տնօրեն Վիկտուար դե Կաստելլանի և Dior Makeup-ի կրեատիվ տնօրեն Պետեր Ֆիլիպսի ստեղծագործական մոտեցման շնորհիվ դիզայներները վերալիցքավորվող պատյանը վերածել են արվեստի իսկական նմուշի՝ նրբագեղ կախազարդ, որը կախված է գույնզգույն թանկարժեք քարերով զարդարված մանյակից։
Ոսկերչական «այգու» կոմպոզիցիան ապշեցնում է մանրամասներին հատկացված ուշադրությամբ․ բոլոր երանգների ծաղիկները, արտասովոր ձևերի տերևները և նույնիսկ մանր զատիկները, պատրաստված են մարգարտի, տուրմալինի, փիրուզի, օպալի, ադամանդի, վարդագույն սափֆիրի և ռուբինի օգտագործմամբ։ Ի լրումն լաքի կիրառումը զարդին բացառիկ փայլ է հաղորդում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով