Քարդի Բին զարմացրել է Փարիզի հանրությանը՝ Քիմ Քարդաշյանի հայտնի Balenciaga հանդերձանքը հիշեցնող տպավորիչ կերպարով։ Երգչուհին ներկայացել է երկար թևքերով և բարձր օձիքով վառ կապույտ մինի զգեստով, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Մազերը, դիմահարդարումը, նույնիսկ սանրվածքը՝ ամեն ինչ հիշեցնում էր Քիմին՝ 2022 թվականի Vanity Fair մրցանակաբաշխության ժամանակ։ Սակայն, ի տարբերություն Քիմի, Քարդին ընտրել էր գերկարճ երկարությամբ զգեստ և ազդրի վրա՝ փայլուն քարերով զարդարանք։

Նրա դրամատիկ ելույթը համընկել է մի շարք կարևոր հայտարարությունների հետ. Քարդին պատրաստում է երկրորդ ալբոմը՝ «Am I the Drama?»-ը, որը թողարկվելու է սեպտեմբերի 19-ին: Առաջին՝ «Outside» սինգլում նա ծաղրում է նախկին ամուսնուն՝ Օֆսեթին, և ակնարկում ֆուտբոլիստ Ստեֆոն Դիգսի հետ նրա հարաբերությունների մասին. «Իմ սիրելի թիմի սիրելի խաղացողը, նա իմ անձնական հաղորդագրությունների մեջ է», -երգում է նա և շարունակում. «Լսել եմ, որ «Պատրիոտս»-ն ունի իր սեփական տղաները, թողեք ինձ հանդերձարան մտնեմ»:

Հիշենք, որ Քարդին և Օֆսեթը բաժանվել են մեկ տարուց էլ քիչ առաջ, բայց կրքերը միայն աճում են։ Արտիստը պնդում է, որ բաժանումից ի վեր նախկին ամուսինը ոչ մի կոպեկ չի վճարել երեխաների համար, և ամբողջ ֆինանսական բեռն իր վրա է. «Ամբողջ տարին դու ինձ թողեցիր երեխաների բոլոր հաշիվների հետ։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե որոնք են։ Եկեք սկսենք հաշվել. անձնական վարորդ՝ ամսական 10,000 դոլարով, Kulture School՝ 45,000 դոլար, Wave School՝ ևս 35,000 դոլար»,-ասել է երգչուհին սոցիալական ցանցերում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 22 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են