Երեւանում 22-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, կամ այլ կերպ ասած՝ կինոսերների ամենասպասված կինոտոնը։ Փառատոնի բացումը կայացավ երեկ՝ հուլիսի 13-ին, Կինոյի տանը։ Խորհրդանշական վայր, որը համատեղեց հայ եւ օտարազգի մասնագետների, երկրպագուների եւ հատուկ հյուրերի։
Կարմիր գորգին քայլեցին այս տարվա փառատոնի հատուկ հյուրերը, այդ թվում՝ Հայաստանի համար «Օսկար»-ում պատմություն կերտած դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։ Նրանք նշեցին, որ թեեւ այս ընթացքում «Անորա» ֆիլմի շնորհիվ հասցրել են լինել, գրեթե, բոլոր հեղինակավոր կինոփառատոններին, «Ոսկե ծիրանին» միասին ներկա գտնվելը մեծ իրադարձություն է նրանց համար։
Այս տարի եւս փառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ՝ աշխարհի տարբեր երկրներից, ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոներից՝ Վենետիկի, Կաննի եւ այլն: Հայաստանում իրենց փորձով կկիսվեն միջազգային հարթակներում հաջողություն գրանցած մի շարք համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Կինոփառատոնին այս տարի բացվեց Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմով, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։ Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
«Փանահին ամենակարեւոր ռեժիսորներից է իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետեւ իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա»,-իր խոսքում նշեց Նադերին։
Հավելենք, որ փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 20-ը։
«Ոսկե ծիրանի» կարմիր գորգը, հյուրերն ու հետաքրքիր դրվագները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

























Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է22:19, 5 նոյեմբերի
Անհետանալ՝ էլ ավելի ցանկալի դառնալու համար․ ինչպես Bottega Veneta-ն Instagram-ում հինգամյա լռությունը վերածեց նորաձև ռազմավարության21:21, 5 նոյեմբերի
Գրեթե չքերծվող պողպատ և հայելային փայլ․ Louis Vuitton-ը ներկայացրել է Tambour Convergence Mirror Steel ժամացույցը20:33, 5 նոյեմբերի
Շքեղ ձմռան բույրը. 10 օծանելիք, որոնք քաշմիրից նման ջերմացնում են