Երեկվանից համացանցում քննարկվում է ոչ միայն Ջենիֆեր Լոպեսի համերգը, այլեւ Իվետա Մուկուչյանի ինստագրամյան հրապարակումը, որում նա մեկնաբանել էր, թե ինչու էր Ջենիֆեր Լոպեսի թիմը հրաժարվել երգչուհու երեւանյան համերգին՝ որպես բացման արտիստ իր թեկնածությունից։ Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի կազմակերպիչ Doping Space ընկերության կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչպես է կատարվել համերգի բացման արտիստի ընտրության կարգը․
«Սովորաբար այսպես է՝ մինչեւ հրավիրված արտիստի պրոդյուսերներին հասնելը Հայաստանից երգիչներն իրենց ռեպերտուարն են ներկայացնում բացման շոուի համար, քանի որ մինչեւ արտիստի բեմ բարձրանալը այլ կատարողներ են անհրաժեշտ, որպեսզի ջերմացնեն մթնոլորտը, մինչ հանդիսատեսը կհավաքվի։ Իվետայի հետ զուգահեռ ներկայացվել են բազմաթիվ հայ երգիչ-երգչուհիներ եւ խմբեր: Իսկ գրառման մասով նշեմ, որ երեկ ես նույնպես տեսել եմ դա, ու անկեղծ ասած չգիտեմ, թե դա ինչ նամակագրություն էր և ում հետ, քանի որ նման բնույթի հարցերի քննարկումը անց է կացվում բացառապես Doping Space-ի և Ջենիֆեր Լոպեսի թիմի միջեւ եւ այդ նամակագրության մեջ ներգրաված չի եղել հայ աստղերից ոչ ոք: Իսկ Իվետա Մուկուչյանի կողմից շոուին նախապարտաստվելու մասով ցավում եմ, սակայն կարծում եմ, որ նման միջոցառմանը այդպես նախապատրաստվելուց առաջ նախ պետք է ունենալ առնվազն հաստատում Ջենիֆեր Լոպեսի թիմի կողմից»։
Հավելենք, որ Իվետա Մուկուչյանը, անդրադառնալով թեմային, ներկայացրել էր իրեն ուղղված պատասխանը, որտեղ նշված էր՝ «Ոչ, նա շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ տարբերակ առաջարկեք»: Ինքը՝ երգչուհին ինստագրամյան «սթորիում» հավելել էր․ «Ես արդեն եզակի բացման շոու էի նախապատրաստում Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգի համար, բայց իմ ելույթը վերջին պահին չեղարկեցին այսպիսի պատասխանով: Ես կարծում եմ՝ սա մեծ կոմպլիմենտ է, իսկ ես համերգը կվայեմ ամբողջովին հանգիստ վիճակում»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
