Սեպտեմբերի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաերգային համալիրում կրկին կհնչի «CINEMA MEDLEY» նախագիծը՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ամենամեծ և ամենաէմոցիոնալ սաունդթրեքային շոուներից մեկը։
Այս անգամ հանդիսատեսին սպասվում է հատուկ անակնկալ. առաջին անգամ հայկական բեմում «Իմպերիալ նվագախմբի» հետ ելույթ կունենա յուրահատուկ տեմբրի տեր և «Нк-ка, все
вместе!» համառուսաստանյան մեգանախագծի հաղթող Սյուզաննա Մելքոյանը։
«CINEMA MEDLEY» նախագիծը պարզապես համերգ չէ։ Այն ուշադիր կառուցված սիմֆոնիկ տիեզերք է, որը կազմված է 20-րդ և 21-րդ դարերի խորհրդանշական թեմաներից։ Ջոն Ուիլյամսի և Հանս Զիմմերի փայլուն պարտիտուրներից մինչև «Օպերայի ուրվականը» և «Գլադիատորը» օպերաների զգայական մեղեդիները. այստեղ յուրաքանչյուր ակորդ կրում է պատկեր, հույզ և ակնթարթային ճանաչում։
Ի՞նչ կլիներ, եթե ֆիլմերում երաժշտությունը հնչեր ոչ թե ֆոնին, այլ ուշադրության կենտրոնում։ «CINEMA MEDLEY»-ն հենց դրա մասին է՝ թույլ է տալիս լսել այն, ինչը հաճախ կորչում է ֆիլմերի գործողությունների մեջ, և դա անում է կենդանի՝ 80 երաժիշտների, երգեհոնի, դուդուկի, լարային գործիքների և տպավորիչ տեսողական նյութերի միջոցով։
«Աստղային պատերազմները», «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից Դեյվի Ջոնսի երգեհոնը, «Ինտերսթելեր» ֆիլմի տիեզերական լռությունը, «Հարրի Փոթերի» կախարդանքը, «Շերլոկ Հոլմսի» լարվածությունը և «Շինդլերի ցուցակի» հուզմունքը՝ այս բոլոր սաունդթրեքները կլսվեն նվագախմբի կատարումներում։
Բեմում կլինեն՝
Իմպերիալ նվագախումբը, դիրիժոր՝ Իոսիֆ Նուրդաև
Երգեհոն՝ Իլյա Ֆեդոսեև
Ջութակ՝ Վլադիմիր Սոլույանով
Թավջութակ՝ Եվգենի Կոգան
Դուդուկ՝ Վիտալի Պողոսյան
Վոկալ՝ Սյուզաննա Մելքոյան
Դաշնամուր՝ Ալեքսանդր Դուլին
Ինչու՞ արժե սա դիտել.
Ավելի քան 80 երաժիշտ՝ մեկ բեմում
Ժամանակակից վիզուալ դիզայն
Եզակի գործիքավորումներ
Երաժշտություն՝ 16 պաշտամունքային ֆիլմերից
3 ժամ անմոռանալի հույզեր (ներառյալ 25 րոպեանոց ընդմիջում)
Ավելի քան 800 հազար դիտող՝ ամբողջ աշխարհում և 350 միլիոն դիտում՝ առցանց:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է