Եթե այս ամռանը պլանավորում եք արձակուրդ անցկացնել Եվրոպայում, ձեզ հետ շատ կանխիկ գումար վերցրեք։ Զբոսաշրջիկների ներխուժման պատճառով մայրցամաքի հայտնի քաղաքները վայրի և շատ թանկ տուգանքներ են սահմանում՝ հարյուրավորից մինչև հազարավոր դոլարներ՝ ամենաանսպասելի խախտումների համար, գրում է NYP-ն։
Դուք կարող եք տուգանվել հողաթափերով մեքենա վարելու, լողափից խեցի կամ խճաքար վերցնելու, ինչպես նաև ինքնաթիռի լրիվ վայրէջքից առաջ անվտանգության գոտին արձակելու համար։
Բարսելոնայում, Կաննում, Վենետիկում և մի շարք այլ քաղաքներ կենտրոնում լողազգեստով զբոսնելու տուգանքը հասնում է 1747 դոլարի։
Մայորկայում, Իբիցայում և Կանարյան կղզիներում փողոցում ալկոհոլ խմելը նշանակում է բաժանվել 3495 դոլարից։ Իսկ Իսպանիայում լողավազանի մոտ շեզլոնգ «բռնելու» համար սրբիչ թողնելը կարժենա 291 դոլար։
Հողաթափերով մեքենա վարելը 349 դոլարի խախտում է համարվում․ այդքան են պահանջում Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Պորտուգալիայում։
Հունաստանում լողափից խեցի կամ խճաքար գողանալը կարժենա 1165 դոլար: Իսկ Վենետիկում ջրանցքներում լողալը կարժենա 407 դոլար:
Իշխանությունները ոչ միայն տուգանքներ են սահմանում, այլև արշավներ են սկսում պաստառներով և հայտարարություններով, որոնք բացատրում են, թե ինչ չի կարելի անել:
Օրինակ՝ Մալագայում հայտնվել է կանոնների տասը կետից բաղկացած ցանկ՝ սկսած պատշաճ հագուստից մինչև աղբի, աղմուկի և անզգույշ սքութեր վարելու արգելք: Խախտումների համար տուգանքը կազմում է 873 դոլար:
Ալբուֆեյրայում զբոսաշրջիկներին արգելվում է հասարակական վայրերում սեքսով զբաղվել, անհրաժեշտ կարիքները հոգալ, եփել կամ ճամբար կազմակերպել:
Տեղացիները հոգնել են զբոսաշրջիկների հոսքից: Ակտիվիստ Բիրգիտտա Շպե-Կյոնիգի խոսքով՝ «Այս տուգանքները ազդանշան են, որ համայնքը ցանկանում է վերադարձնել իր տարածքը: Զբոսաշրջիկները ոչնչով ավելի վատը չեն, նրանց համբերությունը, պարզապես, սպառվել է»:
Իսպանական իշխանությունները շեշտում են, որ կանոնները խիստ են, բայց դրանք նախատեսված են ինչպես տեղացիների, այնպես էլ ազնիվ զբոսաշրջիկների հանգստությունը պաշտպանելու համար:
Մալյորկայի քաղաքապետը նշել է, որ «զբոսաշրջությունը չպետք է բեռ դառնա բնակիչների համար»։
Մի խոսքով՝ հանգստացեք իմաստուն ձևով, հակառակ դեպքում Եվրոպան չի խնայի ձեր դրամապանակը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով