Գուցե անվնաս թվա սիրելի ականջօղերով քնելը, բայց մասնագետները նշում են, որ այս սովորությունը կարող է փչացնել ձեր ականջները։
Պլաստիկ վիրաբույժ, բժիշկ Անիլ Ռ. Շահը, Daily Mail-ին ասել է, որ ականջի բլթակները շատ նուրբ են և հակված են ձգվելու։ Ծանր ականջօղերը մաշկը քաշում են ներքև, ձգում կոլագենը, փչացնում են առաձգականությունը և նույնիսկ կարող են հանգեցնել պատռվածքի։
Ի՞նչ է պատահում, երբ քնում եք ականջօղերով
Քնի ընթացքում ականջի վրա անընդհատ ճնշումը ձգում է պիրսինգը և առաջացնում ծալքեր, ինչպես բարձը ձեր դեմքին թողնում է «քնի կնճիռներ»։
Ժամանակի ընթացքում անցքը երկարում է, անհարթություններ և սպիներ են առաջանում։
Շփումը և սեղմումը կարող են առաջացնել բորբոքում, խտացում և նույնիսկ կելոիդներ։
Կեղտոտ ականջօղերը առանձին խնդիր են։ Ժամանակի ընթացքում մետաղը և ճարմանդները կուտակում են ճարպ, մաշկի մեռած բջիջներ, դիմահարդարում և մանրէներ, որոնք կարող են առաջացնել քրոնիկ գրգռվածություն և կարմրություն։
Խորհուրդ բժշկից
Հանեք ականջօղերը քնելուց առաջ, լվացեք ականջի բլթակները և ախտահանեք ճարմանդները։
Նոր պիրսինգի համար ընդունելի են հիպոալերգիկ նյութից պատրաստված հարթ ամրակները, բայց ընդհանուր առմամբ, ավելի լավ է գիշերը ականջները հանգիստ թողնել։
Որքան փոքր են ականջօղերը, այնքան ավելի անվտանգ։ Մեծ մատանիներն ու կախազարդերը կարող են հեշտությամբ կպչել անկողնային պարագաներին և վնասել ականջը։
Եթե ձեր ականջներն արդեն վնասված են
Բժիշկը առաջարկում է փափուկ հիալուրոնաթթվային լցոնիչներ կամ ականջի բլթակները փոքրացնելու մինի վիրահատություն. երկու տարբերակներն էլ արագ վերականգնում են ձևը։
Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ականջներն ու ականջօղերը երկար ժամանակ գեղեցիկ մնան, հանեք դրանք գիշերը։ Նույնիսկ ադամանդները կարող են սպասել մինչև առավոտ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին