Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Մի շարք հայտնիներ ու բլոգերներ կոչ են անում «Կոկա կոլա ֆեստ»-ի կազմակերպիչներին չեղարկել «սրբապիղծ» տեսահոլովակով հայտնի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում

10:06, 24 օգոստոսի

Օգոստոսի 30-ին հերթական անգամ կկայանա «Կոկա կոլա ֆեստը», որն ամեն տարի մեկ բեմում համատեղում է հայ և միջազգային աստղերի: Այս տարվա «հեդլայները», սակայն, դժգոհության ալիք է բարձրացրել:

Ֆեստի շրջանակում Հայաստան է հրավիրվել իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհի Sevdaliza-ն: Երգչուհին հանրությանը հայտնի է իր Alibi երգով, որը տիկտոկյան հիթ է համարվում, սակայն նրա երգացանկում կա նաև Messiah երգը, որի տեսահոլովակը հակասական էմոցիաներ է առաջացրել հանրության շրջանում, քանի որ երգչուհին այնտեղ կրքոտ պարեր է ներկայացնում խաչի վրա:

IMG_8986.jpeg (170 KB)

Առաջիններից թեմային անդրադարձել է բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը (haydalek). «Ես՝ ինքս, միշտ էլ կողմ եմ շատ առաջադեմ բաների, չեմ սիրում հետամնաց մտածելակերպ ու ստերեոտիպներ, եվրոպա-ամերիկանացմանը կողմ եմ՝ բայց դա ոչ մեր մշակույթի հաշվին: Ինքս ինձ երբեք հավատացյալ չեմ համարել, ոչ էլ խոսել եմ էդ թեմայով, բայց եկեղեցին համարում եմ հայկական մշակույթի անբաժան մաս, ու երբ տեսնում եմ՝ ոնց են մյուս ազգերն իրենց մշակույթը ի ցույց դնում, ոնց են Էմիրություններում իսլամը հարգել տալիս, կներեք, բայց ես չեմ ուզում իմ երկրում իմ մշակույթը ոտնահարեն ու գնան: Էնքան թքած ունեմ՝ ով ինչ կասի ու կմտածի, ես անելու եմ էն, ինչ էս պահին ուզում եմ»,-գրել է նա:

Թեմային անդրադարձել է նաև դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը:

«Եկեք մի պարզ բան հասկանանք՝ սա էն թեման չի, որը բարձրաձայնելուց մենք պետք է ամաչենք, նեղվենք, կամ մտածենք՝ մեզ սխալ կհասկանան»,-ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է դերասանուհին՝ կոչ  անելով չմոռանալ, որ մենք Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք:

Երգիչ Արթուր Խաչենցը, դիմելով փառատոնի կազմակերպիչներին, գրել է. «Եթե չչեղարկեք հակաքրիստոնեական այս արտիստի ելույթը Հայաստանում, բացեիբաց ցույց կտաք, որ դուք ընդհանրապես դեմ չեք անտիքրիստոնեական արժեքների սերմանմանը: Ֆեստին մասնակից ցանկացած անձ թող գոնե մեկ անգամ աղոթի ու խաչակնքվի գնալուց առաջ»:

Երգչուհու՝ Հայաստան հրավիրելուն դեմ են արտահայտվել մի շարք այլ հանրային դեմքեր:

Փառատոնի կազմակերպիչները ևս արձագանքել են բողոքին. «Կոկա Կոլա ֆեստ»-ի պաշտոնական էջում նրանք հաղորդագրություն են տարածել, որում նշված է. «Մենք լսում և ընդունում ենք հեդլայներ Սևդալիզայի շուրջ հնչող կարծիքներն ու մտահոգությունները: Մեր թիմը ակտիվորեն համագործակցում է գործընկերների հետ՝ վերանայելով իրավիճակը, և շատ շուտով հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-նշված է փառատոնի ինստագրամյան էջի հաղորդագրության մեջ:

IMG_8985.jpeg (194 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search