Սոֆի Մխեյանն այսօր ելույթ չի ունենա «Կոկա կոլա մյուզիք ֆեստ»-ին: Երգչուհին այս մասին հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ նշելով պատճառը:
«Սիրելի հետևորդներ, տեղեկացնում եմ, որ որոշակի տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության պատճառով նպատակահարմար չեմ գտնում ելույթ ունենալ @coke_musicfestarmenia 2025-ին»,-երեկվա հրապարակման մեջ գրել էր Սոֆին: Մինչև որոշումը երգչուհին, նույնիսկ, ներկա էր եղել վերջին փորձերին.
«Սակայն ժամեր առաջ հրապարակված Line up-ի նախապես պայմանավորված իմ ելույթի ժամային փոփոխությունից հետո որոշում ենք կայացրել հրաժարվել մասնակցությունից: Ամիսներ շարունակ կատարել ենք ահռելի աշխատանք, որտեղ հին ու նոր երգերս հնչում են բոլորովին այլ ռիթմերով և էներգետիկայով: Միասին դեռ առիթներ կունենանք լավ ժամանակ անցկացնելու, սակայն ներողություն խնդրելով նաև վաղվա իմ հանդիսատեսից, միջոցառմանն, այնուամենայնիվ, ներկա չեմ գտնվի: Շնորհակալ եմ»,-գրել է նա:
Հավելենք, որ փառատոնը տեղի է ունենալու այսօր՝ Sound park-ում:
Նախապես որոշված էր, որ համերգի հեդլայները պետք է լիներ իրանական ծագում ունեցող հոլանդացի երգչուհի Սևդալիզան, սակայն վերջինի հակաքրիստոնեական տեսահոլովակի պատճառով բողոքի ալիք էր բարձրացել և կազմակերպիչներն օրեր առաջ չեղարկեցին նրա ելույթը: Որպես հատուկ հյուր՝ ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ