Սեռական հարաբերություններում բնական է ենթադրել, որ երկու զուգընկերների փորձը մեծապես ազդում է հարաբերությունների տևողության և որակի վրա: Սակայն սեռական փորձի տարբեր ոլորտներում հետազոտությունները ցույց են տալիս, որ սա ամբողջովին ճիշտ չէ: Հետերոսեքսուալ զույգերի մոտ կանանց սեռական փորձը ավելի ուժեղ ազդեցություն ունի հարաբերությունների երջանկության վրա, քան տղամարդկանց փորձը, գրում է «Psychology Today»-ը։
Համբույր
Կանանց համբույրի փորձը ավելի մեծ ազդեցություն ունի նրանց ապագա սեռական և ռոմանտիկ հարաբերությունների վրա, քան տղամարդկանց փորձը: Չնայած համբույրը բացառապես սեռական վարքագիծ չէ, այն հաճախ սեռական փորձի կարևոր մասն է կազմում: Տղամարդիկ և կանայք համբույրը տարբեր կերպ են ընկալում. կանայք համբույրի ժամանակ ավելի շատ ուշադրություն են դարձնում զուգընկերոջ բերանի համին և հոտին, քան տղամարդիկ՝ որոշելիս շարունակել համբույրը, թե ոչ:
Բացի այդ, համբույրը զգալի դեր է խաղում կանանց սեռական հարաբերություն ունենալու որոշումների կայացման գործում: Ավելի շատ կանայք (ի տարբերություն տղամարդկանց) ասում են, որ չեն ունենա սեռական հարաբերություն՝ առանց նախապես համբուրելու պոտենցիալ զուգընկերոջը և չեն համաձայնի սեռական հարաբերություն ունենալ վատ համբույրից հետո: Հարաբերությունների զարգացմանը զուգընթաց համբույրը կարևոր է մնում կանանց համար, մինչդեռ տղամարդկանց համար այն կորցնում է իր կարևորությունը:
Այսպիսով, կանանց համբույրների հետ կապված փորձը ավելի կարևոր է նրանց ապագա սեռական վարքագծի և երկարատև հարաբերությունների համար: Հետազոտողները ենթադրում են, որ համբույրը օգնում է կանանց գնահատել պոտենցիալ զուգընկերոջ առողջությունն ու որակը, ինչպես նաև լուրջ հարաբերությունների համար իրենց պատրաստակամությունը։
Օրգազմներ
Կանանց օրգազմները կարող են նաև ծառայել որպես պոտենցիալ երկարաժամկետ զուգընկերոջ որակի ցուցիչ: Կանայք, որոնց զուգընկերները ավելի գրավիչ և համաչափ են, ավելի հաճախ են օրգազմներ ունենում: Քանի որ մարմնի համաչափությունը և ֆիզիկական գրավչությունը կապված են գենետիկ որակի հետ, կանանց օրգազմները կարող են օգնել նրանց ընտրել ավելի հարմար զուգընկերներ երկարատև հարաբերությունների համար։
Ցանկություն
Կանանց` ավելի ուժեղ սեռական ցանկությունը կապված է հարաբերություններից բավարարվածության հետ, քան տղամարդկանց ցանկությունը: Երկու ուսումնասիրություններ պարզել են, որ կանանց սեռական ցանկությունը ժամանակի ընթացքում ավելի շատ է փոխվում, քան տղամարդկանցը: Տղամարդկանց ցանկությունը մնացել է ավելի բարձր և ավելի կայուն ամբողջ ուսումնասիրության ընթացքում, մինչդեռ կանանց ցանկությունը նվազել է ամուսնության առաջին տարիներին։
Կանանց ցանկության նվազումը կապված է եղել երկու զուգընկերների ամուսնական բավարարվածության անկման հետ: Այնուամենայնիվ, քանի որ տղամարդկանց ցանկության մակարդակը մնացել է անփոփոխ, դա չի ազդել զույգի ընդհանուր բավարարվածության վրա։
Հետաքրքիր է, որ կանանց ցանկության նվազմանը հակառակ, սեռական հարաբերությունների հաճախականությունը մնացել է անփոփոխ։ Հեղինակները ենթադրում են, որ սեռական ակտիվությունը, որը տեղի է ունենում, երբ կանայք չեն ցանկանում դա, կարող է անբավարար լինել երկու զուգընկերների համար էլ։ Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք ավելի շատ են հոգ տանում իրենց զուգընկերոջ սեռական փորձի մասին և ավելի բավարարված են զգում, երբ երկու զուգընկերներն էլ փոխադարձաբար հաճելի փորձառություններ են ունենում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով15:28, 29 օգոստոսի
«Ու՞մ է պետք Rolex-ը». Մահացած միլիարդատեր Չարլի Մունգերի գլխավոր խորհուրդը երիտասարդներին14:28, 29 օգոստոսի
Քարդի Բին զարդարել է «Vogue Arabia»-ի շապիկը՝ լիբանանահայ դիզայներ Կրիգոր Ջաբոտյանի զգեստով