Հետաքրքիր է, թե ինչով են առաջնորդվել մեր նախնիները, փոխարինելով երկար շապիկները՝ ներքնազգեստով: Շատերը կարծում են, որ հիմնական դրդապատճառը եղել է հարմարավետությունն ու մարմնի «ամոթալի» մասերը թաքցնելու ցանկությունը, իսկ ոմանց կարծիքով, դրդապատճառը ցրտից պաշտպանվելու հավելյալ միջոց ստեղծելն էր: Գոյություն ունի նաեւ երրորդ տարբերակը: Ներքնազգեստը հիգիենայի երաշխիք է: Ներքնազգեստի կերպարանափոխության մասին կարելի է ծանոթանալ նաեւ հանրագիտարանում, սակայն հասկանալու համար, թե ինչի համար է այն հայուհիներին պետք, կարող են պատմել հենց իրենք կանայք ու ներքնազգեստ վաճառողները:
Աննա՝ 49 տարեկան.
Սիրում եմ նրբաճաշակ, սեքսուալ ներգնազգեստ։ Կարծում եմ, որ կնոջ ներքնազգեստը պետք է լինի հեշտությամբ լվացվող, ու ցանկալի է՝ բաց գույնի։
Լուիզա՝ 21 տարեկան.
Իմ զգեստապահարանում կան գիպյուրե սեքսուալ կրծկալներ, որոնք լավ են նայվում ու փայլուն ընդգծում կազմվածքը։ Բայց հաճախ նախընտրում եմ նաեւ սպորտային ու ազատ ոճի ներքնազգեստ։
«La Coquette»-ի վաճառողուհի.
Մեր հաճախորդները գալիս են ոչ միայն գնումներ կատարելու, այլեւ խորհուրդներ ստանալու համար, քանի որ տեղյակ են, որ մենք պարբերաբար մասնակցում ենք նախապատրաստական դասընթացների ու սեմինարների։ Մենք օգնում ենք նրանց ընտրել որակյալ ու կազմվածքին համապատասխան ներքնազգեստ։ Ցավալի է` հաճախ ստացվում է այնպես , որ մեր խորհուրդներն չեն համընկնում գնորդների ցանկությունների հետ ու նրանք խուսափում են գնել չափից շատ յուրահատուկ ներքնազգեստ։
Վաճառողուհի Մարիամը նշեց, որ այս ամառ հայուհիները սկսել են իրենց զարմացնել։ Գալիս են համեստ հագնված աղջիկներ, անվստահ ուսումնասիրում տեսականին, իսկ հետո... վերցնում առջեւից ու հետեւից ճեղքվածքներ ունեցող կիսավարտիքներ ու գնում։ Մենք հազվադեպ ենք ստանում էրոտիկ ներքնազգեստ ու այն սպառվում է շատ արագ, այնպես որ, անհրաժեշտություն է զգացվում ավելացնել դրանց ներմուծումը։
Ինչպիսի՞ գույներ, միտումներ, տեսակներ են նախընտրում հայ կանայք։
Աննա՝ 49 տարեկան.
Ես հավանում եմ ««Lily» ֆիրմայի արտադրանքը, քանի որ նրանց առաջարկած ներքնազգեստը շատ որակյալ է։ Գույները հիմնականում սեւ ու մուգ կարմիր են։ Նախընտրում եմ «Անժելիկա» տեսակի կրծկալները, դրանց կտրվածքը չի խանգարում բաց դեկոլտեին։
Ելենա՝ 30 տարեկան.
Ես չեմ վազում բրենդային ապրանքների հետեւից։ Կարող եմ կրել ոչ այնքան հայտնի ֆիրմաների արտադրանք, բայց ունենալ այնպիսի տեսք, ինչպիսին նախընտրում եմ։ Ընդհանրապես ձմռանը կրում եմ սեւ, իսկ ամռանը՝ մարմնագույն կրծկալ։
Լուիզա՝ 21տարեկան.
Բրենդերով չեմ հետաքրքրվում։ Ինքս սիրում եմ սեւ գույնը, բայց նախկին ընկերոջս գոհացնելու համար հագնում էի նաեւ մուգ մանուշակագույն ներգնազգեստ։ Եվ, իհարկե, երբեք անուշադրության չեմ մատնում կարմիրը։
«Debenhams»-ի վաճառողուհի.
Սեւ, մուգ կարմիր ու սպիտակ ներքնազգեստը միշտ եղել է արդիական։ Փարթամ կանանց, ինչպես եւ նիհարներին միշտ այդպիսի ներքնազգեստ է հետաքրքրում, ուղղակի անհրաշտ է ապահովել համապատասխան չափեր։
Ինչպիսի՞ ներքնազգեստ են գնում հայուհիներն ամուսնական առաջին գիշերվա համար։
Լուիզա՝ 21 տարեկան.
Սպիտակ` ժանեկազարդ ներքնազգեստ։ Կիրքը՝ կիրք, բայց այդ օրը պետք է նախապատվություն տալ ռոմանտիկային։
«La Coquette», «Milavista», »Triumph» խանութների մենեջեր.
Մեզ մոտ ներքնազգեստ գնում են ինչպես հարսանաքի, այնպես էլ ամուսնական առաջին գիշերվա համար։ Ու իհարկե նախընտրում են ժանեկազարդ կոմպլեկտները։
Ինչպիսի՞ զավեշտալի դեպքեր են պատահել:
«La Coquette»-ի վաճառողուհի.
Հիմնականում զավեշտալի դեպքեր պատահում են չափերի հետ կապված։ Մեր հայ կանայք դժվարանում են ճշմարտության աչքերին նայել։ Նրանցից շատերը հագնում են ոչ իրենց չափերի ներքնազգեստ։ Որպես կանոն, մեծ կրծքով կանայք գնում են փոքր չափերի կրծկալ, որպեսզի իրական ու վիզուալ համարների անհամապատասխանությունը մառազմի հասցնի բոլոր նրանց, ովքեր երբեւէ կհանդգնեն հետաքրքրվել կամ նայել իրենց «հարստությանը»:
«Debenhams»-ի վաճառողուհի.
Մեզ այցելեց մի ջենթլմեն իր կնոջ համար կրծկալ գնելու ազնիվ մտադրությամբ։ Բայց փոխանակ ասեր, թե իրեն որ չափի կրծկալ է հարկավոր, ձեռքը պարզեց ու ասաց. «Ահա այս չափի»։
Ի՞նչ խորհուրդ կտայիք արտադրողներին։
Աննա՝ 49 տարեկան.
Ցանկալի է ունենալ որակյալ, մատչելի ներքնազգեստ։
Կարինա՝ 55 տարեկան.
Ներքնազգեստի պիտակը նյարդայնացնում է։ Բոլոր որակյալ բրենդները, որոնք ճանաչում ունեն, օգտագործում են որակյալ բամբակ, որի դեպքում մարմինը շնչում է։ Իմ խորհուրդը՝ եթե կրկնօրինակում եք նույնիսկ «La Perlla» կամ «Etam» բրենդները, ապա մի օգտագործեք սինթետիկա, այն շատ վտանգավոր է առողջության համար։ Իսկ իմ կողմից կավելացնեմ՝ թանկագին հայուհիներ, կրեք հարմարավետ ու որակյալ ներքնազգեստ, որ ֆիզիկական անհարմարավետությունը չխաթարի վերաբերմունքը կյանքի հանդեպ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ