«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծում Պատրիկ Ֆիորին «Դլե Յաման»-ը կատարել է հայազգի մասնակից Ալբերտի հետ՝ հուզելով ժյուրիի մյուս անդամներին

10:30, 17 սեպտեմբերի

Երբ հայազգի մասնակից Ալբերտ Արմենակյանը բարձրացավ Ֆրանսիայի «Մանկական Ձայնը» նախագծի բեմ, նա ստիպեց ժյուրիի բոլոր 4 անդամներին պտտվել՝ «Դլե Յաման» երգի հուզիչ կատարմամբ: Նրանցից մեկին, սակայն, հատկապես հոգեհարազատ էր Ալբերտի կատարումը, որովհետև նրանք կիսում են նույն արմատներն ու ազգային հոգին: Խոսքն, իհարկե, Պատրիկ Ֆիորիի մասին է, որը սկզբում թեև աչքերը փակ, բայց չդիմացավ ու որոշեց դեմ առ դեմ վայելել հայկական դուդուկն ու հայ տղայի կատարումը: Այնուհետև, երբ տղայի ճակատագիրն արդեն որոշված էր նախագծում՝ բոլոր 4 ժյուրիի պտույտներով, Պատրիկն իր գործընկերների հետ բարձրանում է բեմ ու հենց այստեղ է կնքվում թողարկման  ամենահուզիչ պահը:

Ալբերտի խնդրանքով աշխարհահռչակ երգիչը նրա հետ միասին կատարում է «Դլե Յամանը»:

Հայկական դուդուկ, հայկական հնչյուններ, հույզեր, որոնք չնայած ֆրանսիայում օտար լեզվին՝ հասան հանդիսատեսի ու ժյուրիի սրտերին: Արդյունքում՝ էմոցիաներ, որոնք պետք է տեսնել ու զգալ: Մանրամասները՝ տեսանյութում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print    |  In English

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search