Իր նոր՝ «Softly, As I Leave You: Life After Elvis» հուշագրությունում 80-ամյա Պրիսցիլա Պրեսլին բացահայտել է իր անձնական կյանքի զարմանալի մանրամասները: Պարզվում է, որ ռոքնռոլի արքայից ամուսնալուծվելուց հետո նա սիրավեպ է սկսել մեկ այլ լեգենդար տղամարդու՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ, ով Քրիս Ջենների ապագա ամուսինն էր և Քիմի, Քորթնիի, Քլոեի և Ռոբերտ կրտսերի հայրը:
Ըստ Պրիսցիլլայի, Էլվիսը զանգահարել է իրեն մի գիշեր՝ մոտավորապես ժամը 2-ին, երբ Քարդաշյանը նրա անկողնում էր: «Նա կկատաղեր, եթե իմանար, որ Ռոբերտը իմ ննջասենյակում է: Էլվիսը միշտ լիցքավորված զենք էր կրում, երբեմն՝ մի քանիսը», - գրում է Պրիսցիլլան:
Սիրավեպը սկսվել է 1975 թվականին՝ Պրիսցիլլայի և Էլվիսի ամուսնալուծությունից երկու տարի անց: Ռոբերտը «քաղցր» էր, հիշում է նա, բայց Հոլիվուդում փաստաբանի նրա զբաղված աշխատանքը լարվածություն էր ստեղծում նրանց հարաբերություններում: Չնայած դրան՝ Քարդաշյանը լուրջ էր վերաբերվում սիրավեպին և նույնիսկ ցանկանում էր ամուսնանալ Պրիսցիլլայի հետ:
Նրա ընկերները հաստատում են, որ Էլվիսը հաճախ էր զանգահարում իր նախկին կնոջը, նույնիսկ երբ Ռոբերտը մոտակայքում էր, և Պրիսցիլան թույլ էր տալիս Քարդաշյանին լսել նրանց զրույցները՝ հեռախոսի լսափողը դնելով իր բարձին։
Չնայած նրանց սիրո պատմությունը ամուսնությամբ չի ավարտվել, Պրիսցիլան պնդում է, որ նրանք ընկերներ են մնացել մինչև Ռոբերտի մահը՝ 2003 թվականին։ «Նա ամենաբարի մարդն էր, և ես նրան մեծ սիրով եմ հիշում»,-գրում է նա։
Պրիսցիլլայի գիրքը լույս է կտեսնի սեպտեմբերի 23-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ12:41, 9 նոյեմբերի
Սերժ Ավետիքյան. «Հայկական կինոն պետք է խոսի աշխարհին հասկանալի լեզվով»12:20, 9 նոյեմբերի
Արյունալի կռիվ Ջեյմի Ֆոքսի երեկույթի ժամանակ. հյուրը դանակի հարված է ստացել պարանոցին, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին11:48, 9 նոյեմբերի
«148 դոլարանոց աղբ». Քիմ Քարդաշյանի սուրբծննդյան օրացույցը վրդովեցրել է գնորդներին. ապրանքանիշը առաջարկել է վերադարձնել գումարը11:18, 9 նոյեմբերի
Հոր հետքերով. Առնոլդ Շվարցենեգերի ապօրինի որդին իր պրոֆեսիոնալ բոդիբիլդինգի դեբյուտն է կատարել10:30, 9 նոյեմբերի
Ալանիս Մորիսեթը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. անսպասելի խոստովանություն09:00, 9 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի
