BOSS-ը ներկայացնում է իր գարուն/ամառ 2026 հավաքածուի թիզերը՝ «Paradox» թեմայով, որտեղ հայ AI նկարիչ Ջոանը միջազգային ստեղծագործողների հետ միասին ուսումնասիրում է երկվության հայեցակարգը՝ թվային արվեստի, ճարտարապետական փորձերի և տեսողական ինստալյացիաների միջոցով, ստեղծելով Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրության յուրօրինակ մուլտիմեդիա նախաբան։
Посмотреть эту публикацию в Instagram
«Paradox» թեմայով ներկայացված BOSS SS26 նոր հավաքածուն խոստանում է լինել հակադրությունների իրական երկխոսություն՝ կարգուկանոնի և քաոսի, ֆունկցիոնալության և ստեղծագործական ազատության խառնուրդ։ Նախնական ցուցադրության տարրերից մեկը երկվության գաղափարի թվային մեկնաբանությունն էր, որը ստեղծվել էր Ջոանի կողմից՝ միջազգային նկարիչների հետ համագործակցությամբ։
Ջոանը ներկայացրել է աշխատանքներ, որոնք միլանյան ճարտարապետական մոտիվները համատեղում են թվային հյուսվածքների և տեսողական էֆեկտների հետ՝ հանդիսատեսի համար ստեղծելով ինտերակտիվ և բազմաշերտ փորձառություն։ Նրա աշխատանքները ներդաշնակորեն համապատասխանում են BOSS Paradox-ի ընդհանուր հայեցակարգին, որտեղ հակադիր գաղափարները համակեցության մեջ են՝ ծնելով գեղարվեստական արտահայտման նոր ձևեր։
Նախագծում նաև մասնակցել են ֆրանսիացի ստեղծագործական տնօրեն Սիբիլ դը Սեն Լուվենը, արգենտինացի դիզայներ Անդրես Ռեյզինգերը և կալմիկ-ամերիկացի բանաստեղծուհի և արհեստական ինտելեկտի հետազոտող Սաշա Սթայլսը։ Միասին նրանք ստեղծել են մուլտիմեդիա նախաբան, որը համատեղում է նորաձևությունը, ճարտարապետությունը, պոեզիան և թվային արվեստը՝ ընդգծելով հավաքածուի փիլիսոփայությունը. հակասությունները դառնում են ոգեշնչման աղբյուր։
Այսպիսով, BOSS-ը շարունակում է ընդլայնել ստեղծագործականության սահմանները՝ օգտագործելով արհեստական բանականությունը ոչ թե որպես մարդկային տեսողության փոխարինող, այլ որպես այն բարելավելու գործիք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է