Dior-ը կրկին ապացուցում է, որ շքեղությունը կարող է բազմաչափ լինել. այժմ օծանելիքը դարձել է իսկական զարդերի ստեղծագործություն: Maison-ը ներկայացրել է J’adore Diamonds of Dreams-ը՝ հայտնի L’Or de J’adore-ի յուրօրինակ տարբերակը, որը համատեղում է օծանելիքի վարպետությունը զարդերի շքեղության հետ։

Այս հավաքածուն, որն ամբողջ աշխարհում սահմանափակվում է ընդամենը հինգ շշով, անմիջապես հասցրել է գրավել շքեղության սիրահարների ուշադրությունը: Շշի վերևի մասը զարդարված է 2.2 կարատանոց ադամանդով, որը փայլում է բոլոր 231 կողմերով: Այն անխափան կերպով վերածվում է հայտնի J’adore մարգարիտի, որը ստեղծվել է ապակու և ադամանդի միաձուլման արտոնագրված տեխնոլոգիայի միջոցով։

Շշի վզիկը շրջապատված է 100 ադամանդներով, որոնք տեղադրված են 18 կարատանոց արույրե ոսկեզօծման վրա, որը ստեղծվել է հին մոմի ձուլման տեխնիկայով: Լաբորատորիայում աճեցված քարերի ընտրությունը ընդգծում է Dior-ի նվիրվածությունն արդիականությանն ու կայունությանը, միաժամանակ պահպանելով անզուգական փայլը: Արդյունքը՝ մի շիշ, որն ավելի շատ նման է մանրանկարչական արվեստի գործի, քան սովորական օծանելիքի շշի։

Այս շքեղ տարայի մեջ թաքնված է բույրը՝ նարնջի ծաղկի, հասմիկի grandiflorum-ի և ցենտաֆոլիա վարդի նուրբ կոմպոզիցիա, որը արթնացնում է անժամանակ կանացիության և նրբագեղության զգացողություն։
Ավելի քան 16,000 դոլար գնով J'adore Diamonds of Dreams-ը դարձել է բացառիկության խորհրդանիշ՝ համատեղելով գերհազվագյուտությունը լավագույն օծանելիքի վարպետության հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով