Nemra-ն շարունակում է Երևանի օդում տարածել ռոքի հնչյունները։ Տարվա լավագույն ռոք խումբն այս անգամ Motor Yerevan-ում էր, որտեղ համատեղեց ռոքն ու սպորտը։ Սիրված հիթեր, անակնկալներ և տեսահոլովակի պրեմիերա․․․ Նեմրացիներն, ինչպես միշտ, վայելեցին ամեն վայրկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսին ներկայացվեց Nemra-ի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է խմբի The End of The Party ալբոմից You Better Run երգի հիման վրա։ Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Հակոբյանցն է։
«Երգի ընտրությունը ռեժիսորի կողմից էր, առաջարկը ստացանք Նարեկ Հակոբյանցից և որոշեցինք տեսահոլովակ նկարահանել You Better Run երգի համար: Պլաններում առաջնային չէր այս երգի տեսահոլովակը, նոր ալբոմից երգեր ունենք, որոնք պլանավորել ենք ներկայացնել տեսահոլովակով, բայց քանի որ Նարեկի առաջարկը և գաղափարը շատ հավանեցինք, որոշեցինք սկսել այս երգից»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իրենց նոր աշխատանքին, նշեց խմբի վոկալիստ, կիթառահար, երգահան Վան Եղիազարյանը (Վան Նեմրա)։
Այս տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Արմավիրում: Վանը նշում է, որ իրենք փորձում են տեսահոլովակներում միշտ ներգրավել Հայաստանի տարբեր մարզեր, քաղաքներ, գյուղեր, «փոքրիկ մշակութային հեղափոխություն անելու համար, որ Nemra-ի շունչը հաղորդվի այդ վայրերին, նաև, որպեսզի այդ քաղաքների ջերմ էներգիան վերցնենք մեզ»,-հավելում է նա։ Բացի այդ, նկարահանման ամբողջ թիմն Արմավիրից էր, ինչը ևս, Վանի խոսքով, առիթ հանդիսացավ, որ որոշեցին հենց այնտեղ իրականացնել նկարահանումները: «Շատ շնորհակալ ենք բոլորին, հատկապես Նորավան գյուղի բնակիչներին՝ նկարահանման ընթացքում մեզ աջակցելու համար: Ռեժիսոր Նարեկ Հակոբյանցի կողմից տեսահոլովակ նկարահանելու առաջարկը վաղուց կար, և շատ ուրախ եմ, որ վերջապես իրականացրինք մեր համագործակցությունը: Հատկանշական է այն փաստը, որ Նարեկն իր եղբոր՝ Էդգարի հետ է աշխատում, և քանի որ մենք էլ խմբում երկու եղբայր ենք (նաև մյուս երկուսը՝ քույր և եղբայր են), շատ լավ գիտենք՝ այս ոլորտում երկու եղբայրների միավորած ուժը ինչքան արդյունավետ կարող է լինել: Նարեկը և իր ամբողջ թիմը շատ տաղանդավոր երիտասարդներ են, որոնք, վստահ եմ, մոտ ապագայում շատ գեղեցիկ և որակյալ աշխատանքներ են ներկայացնելու, իրենց մոտ կա այն էներգիան, որը մեզ մոտ կար, երբ խումբը պատրաստվում էր իր թռիչքին (որը մինչ օրս պահպանվել է), ու, համոզված եմ, այդ ստեղծագործելու ծարավը և ճաշակը մեծ հաջողություններ կբերեն նրանց»,-հավելեց երաժիշտը։
Տեսահոլովակն առանձնահատուկ է նաև իր դերասանական կազմով։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են ՀՀ վաստակավոր դերասաններ Ալլա Վարդանյանն ու Գրիգոր Գաբրիելյանը, ինչպես նաև՝ Սաթ Գասպարյանն ու Նորայր Սնդայանը։
«Դերասանական կազմը շատ հեշտ և միաձայն ընտրեցինք ռեժիսորի հետ և շատ ուրախ ենք ու շնորհակալ նրանց, որ համաձայնեցին մասնակցել մեր նկարահանումներին: Տեսահոլովակը պատմում է սիրահարների մասին, որոնց սերն անցնում է ժամանակի միջով՝ մնալով նույնքան ջերմ ու անկեղծ։ Նրանց ճանապարհը հիշողություններով լի ուղի է՝ դեպի այն վայրը, որտեղ ծնվել է նրանց սերը»,-ասում է Վանը։
Հավելենք, որ տեսահոլովակն արդեն հասանելի է YouTube-ում։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար