Էլվիս Փրեսլիի 80-ամյա այրին հայտնվել է խոշոր սկանդալի կենտրոնում: Պրիսցիլա Փրեսլիի նախկին գործընկերներ Բրիջիթ Քրուզը և Քևին Ֆիալկոն դատական հայցում պնդում են, որ նա ներքին եկամուտների ծառայությունից (IRS) թաքցրել է ավելի քան 25 միլիոն դոլար արժողությամբ զարդեր և հավաքածուներ:
PEOPLE-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի համաձայն, Փրեսլին IRS-ին ներկայացրել է 433-A ձևաթուղթ՝ նշելով, որ իր զարդերը գնահատվել են ընդամենը 6000 դոլար: Այնուամենայնիվ, հայցվորները պնդում են, որ հավաքածուն իրականում արժե տասնյակ միլիոնավոր դոլարներ, որոնցից մի քանիսը պահվում են Գրեյսլենդի արխիվային կենտրոնում և Էլվիս Փրեսլիի կալվածքի արխիվների վարիչ Էնջի Մարչեզի կողմից կառավարվող առանձին պահեստում:
Քրուզը և Ֆիալկոն պնդում են, որ իրենք օգնել են լուծել Պրիսցիլլայի և նրա թոռնուհու՝ Ռայլի Քիուի միջև ֆինանսական վեճը: Համաձայնագրի շրջանակներում, Պրիսցիլան, ենթադրաբար, ստացել է բազմամիլիոն դոլարների վճարումներ, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները: Սակայն, երբ գործընկերները հայտնեցին իրենց մտադրությունը՝ Հավաքածուի իրական արժեքը հայտնելու ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությանը, նրանք պնդում են, որ Պրիսցիլան շտապեց դադարեցնել նրանց հետ հարաբերությունները։
Փրեսլիի փաստաբան Մարտի Սինգերը կտրուկ արձագանքեց մեղադրանքներին. «Բրիջիթ Քրուզի և Քևին Ֆիալկոյի հայտարարությունները աբսուրդային են և լիովին անհիմն։ Դրանք կեղծ և չարամիտ մեղադրանքներ են, որոնք նախատեսված են բացառապես 80-ամյա կնոջ հեղինակությունը արատավորելու համար»։
Նա նաև ընդգծեց, որ Քրուզին և Ֆիալկոն իրենք մեղադրվում են Պրիսցիլային պատկանող մեծ գումարների չարաշահման և նույնիսկ «տարեցների նկատմամբ բռնության» մեջ։
Սա նախկին գործընկերների կողմից Պրեսլիի վրա առաջին հարձակումը չէ։ Օգոստոսին նրանք պնդում էին, որ Պրիսցիլան, իբր, անտեսել է իր դստեր՝ Լիզա Մարի Փրեսլիի լուրջ առողջական խնդիրները՝ Էլվիսի կայսրության վրա վերահսկողություն ձեռք բերելու իր ձգտման մեջ։ Ավելին, նրան մեղադրեցին 1977 թվականին Էլվիսի վրա անտեղի ֆինանսական ճնշում գործադրելու մեջ, որը «նրան մահվան է մղել»։
Պրիսցիլան և նրա թոռնուհին՝ Ռայլի Քիոն, այս մեղադրանքներին արձագանքեցին համատեղ հայտարարությամբ.
«Մենք հասկանում ենք, թե ինչ է անում Բրիջիթ Քրուզը։ Այս մեղադրանքները ոչ միայն կեղծ են, այլև խորապես ցավոտ։ Մեր ընտանիքը միշտ միավորված է եղել և մնում է սիրով և փոխադարձ հարգանքով։ Մեր գլխավոր նպատակն է հարգել Լիզա Մարիի հիշատակը և արժանապատվորեն ու պատվով պաշտպանել Էլվիսի ժառանգությունը»։
Հիշեցնենք, որ Էլվիսի և Պրիսցիլլայի միակ դուստրը՝ Լիզա Մարի Փրեսլին, մահացել է 2023 թվականի հունվարին՝ 54 տարեկան հասակում։ Պրիսցիլայի և Էլվիսի ամուսնությունն ավարտվեց 1972 թվականին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:54, 14 սեպտեմբերի
Բուրգ գերեզմանի փոխարեն. Նիկոլաս Քեյջը տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել սեփական թաղման համար10:29, 14 սեպտեմբերի
48-ամյա Աննա Սեմենովիչն ամուսնանում է. երգչուհին հայտարարել է գործարարի հետ նշանադրության մասին09:00, 14 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով