TUMO ստեղծագործական տեխնոլոգիաների կենտրոնը դիմավորեց հատուկ հյուրին՝ Բելգիայի թագուհի Մաթիլդային, որը աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների դեսպան։

Թագուհին այցի ընթացքում փորձարկեց թումոբիլը, ինքնուսուցման վարժանքները և ներկա գտնվեց Ֆրանսիայից ժամանած նկարազարդող Չարլի Տոքի «Պատմություններ շարժման մեջ» անիմացիայի աշխատարանին։ Նա զրուցեց թումոցիների հետ և հանդիպեց «Զրանգի» ուսանողական բենդին։
Շրջայցի ավարտին թագուհին Apple Vision Pro տեխնոլոգիայով վիրտուալ այց կատարեց դեպի Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ներառված պատմական հուշարձաններ, որոնք թվայնացվել են Թումոյի հայկական պատմամշակութային ժառանգության սկանավորման ծրագրի շրջանակում:
«Մենք ցանկանում էինք թագուհուն ցույց տալ, թե ինչ է TUMO-ն, ինչ ծրագրեր ենք առաջարկում և մեր սկզբունքները՝ կրթության, ազատության, ստեղծագործականության և շրջակա միջավայրի վերաբերյալ»։ «Նա խոսեց դեռահասների հետ՝ հարցնելով նրանց հետաքրքրությունների մասին, թե ի՞նչ են ուզում դառնալ, ինչն է նրանց դուր գալիս TUMO-ում և ինչն է նրանց ոգեշնչում», - NEWS.am STYLE-ին ասաց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Նորին Մեծությունը չսահմանափակվեց կարճ շրջագայությամբ. նա ոգևորությամբ լսում էր դասախոսությունները ուսանողների հետ միասին՝ դիտելով, թե ինչպես են Թումոյի ուսանողներն աշխատում տարբեր ոլորտներում նախագծերի վրա՝ անիմացիայից և գրաֆիկական դիզայնից մինչև ծրագրավորում և երաժշտություն: Թագուհին ակտիվ շփվեց ուսանողների և դասընթացավարների հետ՝ քննարկելով պատանիներին հետաքրքրող թեմաներ՝ ապագա կարիերայի ընտրությունից մինչև կրթության մեջ տեխնոլոգիաների դերը։

Թագուհին ուրախությամբ նշեց, որ Բելգիայի Լիեժ քաղաքում շուտով բացվելիք Թումո կենտրոնն իրոք կարևոր քայլ է նաև իր երկրի պատանիների համար: Նա իր վստահությունն արտահայտեց, որ այս նախագիծը դառնալու է ոչ միայն կրթական տարածք, այլև հարթակ Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցության և մշակույթի փոխանակման համար։
«Կարծում եմ՝ թագուհու այցն իրոք մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Սա կարևոր է նաև այն առումով, որ նրա պատկերացումը մեր երկրի մասին այժմ ձևավորվել է անձնական տպավորությունների հիման վրա։ Շատ հաճախ նրանք, ովքեր երբևէ չեն եղել Հայաստանում, պարզապես ծանոթ չեն մեր իրականությանը և մեր ներուժին։ Սակայն տեսնելով մեր գաղափարները, ստեղծարարությունը և էներգիայով լի երիտասարդներին՝ նա ամեն ինչ գնահատեց բոլորովին այլ աչքերով։ Սա հատկապես արժեքավոր է մեզ համար՝ ապագա համագործակցությունների, վստահության, զարգացման և ինքնադրսևորման տեսանկյունից», – նշեց տնօրենը։
Մեր հարցին՝ ինչպիսի տպավորություններ էր ստացել թագուհի Մաթիլդան իր այցից, Փափազյանը հավելեց․
«Կարծում եմ՝ նա հեռացավ շատ ուժեղ և անկեղծորեն դրական տպավորություններով»։

«Թագուհի Մաթիլդան խոր հետաքրքրություն դրսևորեց Թումոյի գործունեության հանդեպ, և մենք իսկապես գոհ ենք, որ այս հանդիպումը կայացավ բարձր մակարդակով», – NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքը՝ հավելելով, որ թագուհու այցը Հայաստան սովորական արձանագրական քայլ չէր, այլ թագավորական ընտանիքի մեր երկրի նկատմամբ ունեցած իրական հետաքրքրության վկայություն։
«Կարծում եմ, նախ և առաջ, թագավորական ընտանիքը անձնական հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ։ Ինչպես գիտեք, ընտանիքն արդեն 2018 թվականին այստեղ էր եկել մասնավոր այցով, ուստի նրանց հետաքրքրությունը երկրում կատարվելիքի նկատմամբ դեռ պահպանվել է։ Ավելին, Հայաստանը եզակի տեսակետ է առաջարկել Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ։ Ամեն տարի թագուհին այցելում է մեկ կամ երկու երկիր՝ իմանալու, թե ինչպես է իրականացվում 2030 թվականի օրակարգը»։
Էրիկ դե Մույնքի խոսքով՝ այցի երկօրյա ծրագիրը կառուցված էր թագուհու սրտին ամենամոտ թեմաների շուրջ։ «Չափանիշը տարբեր էր. մենք ցանկանում էինք հնարավորինս շատ Կայուն զարգացման նպատակներ ներառել։ Այսօր, օրինակ, թագուհին այցելեց Երևանի պետական համալսարան, որտեղ ուսանողների հետ քննարկեց կրթութական հարցեր»։

Թագուհու օրակարգում նախատեսված էր մանկապարտեզ այցելություն․ Նորին Մեծությունը հայտնի է այն փաստով, որ հատուկ ուշադրություն է դարձնում վաղ կրթությանը։ Ավելի ուշ նա այցելելու է նաև հոգեկան առողջության կենտրոն՝ թագավորական օրակարգի մեկ այլ առանցքային ուղղություն։
Ինչպես նշեց դեսպանը, Հայաստանը կրկին տպավորեց թագուհուն իր մթնոլորտով․
«Կարծում եմ՝ նա կրկին զգաց այն ջերմությունը, որով այստեղ ընդունում են հյուրերին։ Նրան դիմավորեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, և նա արդեն գիտի, թե որքան հյուրընկալ են Հայաստանում ապրող մարդիկ։ Սակայն Թումոյի ուսանողների հետ հանդիպումը հատկապես անկեղծ ու ջերմ էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ