49-ամյա բրազիլացի որմնադիր Էդիմար Ռոչա Մարտինսը, մոր մահը սգալով, երկար ճանապարհորդության մեկնեց՝ հանդիպելու այն կնոջը, որին, ինչպես կարծում էր, սիրահարվել է։ Սակայն, ավտոբուսում ավելի քան 36 ժամ անցկացնելուց հետո, նա դաժան հիասթափություն ապրեց. նրա սիրեցյալը արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ կերպար էր։
Մարտինսը հավատում էր, որ կարող է նոր կյանք սկսել՝ շնորհիվ իրեն Ջեսիկա Օլիվեյրա կամ Ջեսիկա Ֆազենդեյրա անվանող գրավիչ կնոջ տեսանյութերի։ Իր գրառումներում նա ցուցադրում էր իդեալական գյուղական կյանք և տղամարդկանց հրավիրում էր տեղափոխվել իր ֆերմա։
Նրա սոցիալական ցանցերի էջը հավաքել էր ավելի քան 300,000 հետևորդ։ Կինը, ըստ լուրերի, խոստացել էր վճարել Էդիմարի ճանապարհածախսը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրան տեղափոխվելուց հետո։
Մոր մահից հետո Մարտինսն իրեն ավելի ու ավելի միայնակ էր զգում և հույս ուներ, որ նոր հարաբերությունները կօգնեն իրեն հաղթահարել այս դժվարին ժամանակահատվածը։
«Ես այստեղ եկա երջանկություն փնտրելու»,-խոստովանել է նա՝ բացատրելով, որ ցանկանում է գտնել մտերիմ մեկին իր կյանքի դժվարին շրջանից հետո։
Հոկտեմբերի 9-ին Էդիմարը մեկնեց Հյուսիսային Բրազիլիայի Իմպերատրիս քաղաքից: Երկու օր անց, գրեթե 2000 կիլոմետր անցնելուց հետո, նա հասավ Բելու Օրիզոնտե: Ավտոբուսային ճանապարհորդությունը տևեց ավելի քան 36 ժամ:
Հայտնվելով անծանոթ քաղաքում՝ տղամարդը քայլում էր փողոցներով՝ անցորդներին ցույց տալով իր սիրելիի լուսանկարները և հարցնելով, թե արդյոք նրանք ճանաչում են նրան: Սակայն ոչ ոք նրան չճանաչեց:
Շուտով պարզ դարձավ, որ Էդիմարի սիրելին իրականում երբեք գոյություն չի ունեցել. նրա մասնակցությամբ տեսանյութերը ստեղծվել էին արհեստական բանականության միջոցով:
Տղամարդը խոստովանում է, որ հենց իր միայնությունն էր, որ ստիպել էր իրեն հավատալ վիրտուալ սիրավեպի իսկությանը: «Երբեմն տանը միայնությունը մեծ խնդիրների է հանգեցնում մարդու կյանքում»,-նշում է նա՝ բացատրելով, թե ինչու է որոշել այդքան երկար ճանապարհորդություն կատարել:
Էդիմարի խոսքով՝ իր առցանց ընկերուհին հորդորել էր իրեն տեղափոխվել իր մոտ՝ խոստանալով համատեղ կյանք վարել ֆերմայում. «Դու կապրես այստեղ, ինձ հետ, ֆերմայում»։ Տղամարդը լուրջ է ընդունել այս խոսքերը և ճանապարհ ընկել։
Նա իր ամբողջ աշխատավարձը ծախսել է ճանապարհորդության վրա և անսպասելի հայտնագործությունից հետո գործնականում ապշած է մնացել։
Էդիմարը օգնություն է ստացել Բելու Օրիզոնտեի քաղաքային միգրանտների աջակցության ծառայությունից։ Նրանք նրան ապահովել են սնունդով, ցնցուղով և խորհուրդներով, թե ինչպես ճանաչել առցանց խարդախությունները։
Իշխանությունները նրան նաև օգնել են տուգանքի հարցում։ Այս աջակցության շնորհիվ նա կարողացել է լքել քաղաքը հոկտեմբերի 13-ին։
Չնայած Էդիմարը սկզբում մտածում էր Իմպերատրիս վերադառնալու մասին, նա, ի վերջո, որոշել է գնալ Տոկանտինս նահանգ, որտեղ ծնվել է։
Այս միջադեպը, ըստ տեղեկությունների, Բելու Օրիզոնտեում տեղի ունեցած երրորդ նմանատիպ միջադեպն է վեց ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Երկու այլ տղամարդ նախկինում եկել էին քաղաք՝ հույս ունենալով հանդիպել առցանց կանանց, որոնց հետ ծանոթացել էի օնլայն, բայց նրանք նույնպես արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված կերպարներ են եղել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 26 նոյեմբերի
Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին22:24, 26 նոյեմբերի
Միլիարդատեր տղամարդկանց փակ ակումբը․ ինչու Ջենսեն Հուանգին ներեցին այն, ինչի համար կնոջը կազատեին աշխատանքից21:31, 26 նոյեմբերի
Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում20:27, 26 նոյեմբերի
Բեռնար Առնոն կկարողանա ղեկավարել ընտանեկան կայսրությունը մինչև 95 տարեկանը․ միլիարդատերն ամրապնդում է վերահսկողությունը LVMH-ի նկատմամբ19:31, 26 նոյեմբերի
«Ես աղոթում էի Աստծուն, որ սպանի ինձ». տրանսգենդեր մոդել Գրեյս Հայլանդը պատմել է, թե ինչու է զղջում վիրահատության համար16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով