Louis Vuitton-ը և ճապոնացի նկարիչ Տակասի Մուրակամին վայելում են երկրորդ «մեղրամիսը»: 2000-ականների սկզբի իրենց պաշտամունքային համագործակցության բարձր մակարդակի վերաթողարկումից հետո ֆրանսիական նորաձևության տունը և փոփ արվեստի վարպետը կրկին միավորվել են՝ այս անգամ ստեղծելով Art Basel Paris-ում ներկայացված նոր Artycapucines հավաքածուն, հաղորդում է WWD-ն:

Հավաքածուն բաղկացած է Մուրակամիի պաշտամունքային աշխատանքներից ոգեշնչված 11 Capucines պայուսակներից՝ նրա հայտնի Panda-ից մինչև ժպտացող ծաղիկներ: Յուրաքանչյուր մոդել արվեստի գործ է՝ վառ, քանդակային և մանրակրկիտ մանրամասնությամբ:

Նկարիչն ինքը խոստովանել է, որ զարմացած է տեխնոլոգիաների առաջընթացով Louis Vuitton-ի հետ իր առաջին համագործակցությունից ի վեր՝ 2003 թվականին, երբ նա ստեղծեց լեգենդար Monogram Multicolore շարքը այն ժամանակվա ստեղծագործական տնօրեն Մարկ Ջեյքոբսի հետ: Այս տարի տունը վերաթողարկել է իր հավաքածուն՝ պայուսակներից և զարդերից մինչև սքեյթբորդներ և օծանելիքներ:

Սակայն նոր շարքն ավելի հեռուն է գնում: Գլուխգործոցների շարքում է Capucines Mini Tentacle-ը՝ վարդագույն պայուսակ, որը հյուսված է շոշափուկներով, ոգեշնչված Մուրակամիի «DOBtopus» քանդակից։ Յուրաքանչյուր պայուսակի ստեղծման համար պահանջվում է 75 օր, և յուրաքանչյուր մանրուք՝ սկսած խեժային ներծծող բաժակներից մինչև լաքապատ տարրերը, հավաքվում է ձեռքով։

Art Basel Paris-ի Louis Vuitton-ի տաղավարում ուշադրություն էր գրավել հսկայական ութմետրանոց ութոտնուկի քանդակը, որը խորհրդանշում էր նկարչի հավերժական դիլեման արվեստի և առևտրի միջև։ «Երբեմն ինձ թվում է, թե «ուտում եմ ինձ» համագործակցությունների առատության պատճառով», - խոստովանում է Մուրակամին։ «Բայց ութոտնուկը իմ միջոցն է ինձ վրա ծիծաղելու և իմ վախերի մասին հիշեցնելու համար»։

«Շոշափուկներից» բացի, հավաքածուն ներառում է նաև այլ ֆանտաստիկ ստեղծագործություններ.
Մուրակամին ժպտում է, երբ ասում է, որ ապրանքանիշի կոդերի հետ խաղալն ավելի հեշտ է դարձել. «20 տարի առաջ մոնոգրամի գույները փոխելը հեղափոխական էր։ Այսօր բոլորը դա անում են։ Ես պարզապես ուզում եմ աջակցել Louis Vuitton թիմի ստեղծագործականությանը»։ Artycapucines VII – Louis Vuitton x Takashi Murakami բոլոր մոդելները կթողարկվեն սահմանափակ քանակությամբ. գները և քանակը գաղտնի են պահվում։

Հիշեցնենք, որ 2000-ականներին նորաձևության տան հետ նկարչի առաջին համագործակցությունը ակնթարթորեն դարձավ պաշտամունքային. բազմագույն մոնոգրամի տպագրությամբ պայուսակները կրել են Փերիս Հիլթոնը, Քիմ Քարդաշյանը, Ջեսիկա Սիմփսոնը և նույնիսկ Ռեջինա Ջորջը՝ «Ստոր աղջիկներ» ֆիլմից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով