Վերջերս 45-ամյա Քիմ Քարդաշյանի և Թրամփերի ընտանիքի միջև հարաբերությունները լարված են եղել։ Օգոստոսին Քարդաշյանը քննադատել էր Իվանկայի հորը՝ նախագահ Դոնալդ Թրամփին, իր ներգաղթային քաղաքականության համար։

Այնուամենայնիվ, այժմ Քիմի և նախագահի դստեր միջև ամեն ինչ հանգիստ է։ Քիմն Instagram-ում շնորհավորել է Իվանկային ծննդյան օրվա առթիվ ՝ հրապարակելով իրենց համատեղ արխիվային լուսանկարը։ «Շնորհավոր ծնունդդ, ամենաբարի, ամենախելացի կին, որին ես ճանաչում եմ։ Հուսով եմ՝ լիարժեք կտոնես օրդ։ Սիրում եմ քեզ։ Սա միշտ կլինի մեր՝ միասին արված իմ սիրելի լուսանկարներից մեկը»։
Իվանկան, իր հերթին, նույնպես նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 21-ին, Քարդաշյանի հանդեպ սեր էր հայտնել՝ գրելով. «Սիրով, ծննդյան թագուհի»։

Քիմի և Իվանկայի բարեկամությունը սկիզբ է առել 2014 թվականից, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Met Gala-ում և միավորվել մայրության ընդհանուր թեմայով։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք միասին հայտնվել են բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին Վենետիկում, իսկ 2018 թվականին նրանց նկատել են Սպիտակ տանը, երբ Քիմը խնդրել է նախագահ Թրամփին մեղմացնել Ալիս Մարի Ջոնսոնի ցմահ ազատազրկման դատավճիռը։
«Քիմն ու Իվանկան երկար տարիներ ընկերներ են և մի քանի անգամ հանդիպել են։ Նրանց կապը սկսվել է գրեթե տասը տարի առաջ՝ Met Gala-ում։ Այդ ժամանակից ի վեր նրանք շարունակում են շփվել և պահպանել հարաբերությունները»,-Us Weekly-ին ասել է աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար