CINEMA MEDLEY-ն հայտնի սաունդթրեքներ են՝ սիմֆոնիկ նվագախմբի, երգեհոնի և հայտնի աստղերի, մենակատարների կատարմամբ։
Ավելի քան 800,000 հիացած հանդիսատես արդեն եղել են շոուին, իսկ համերգի առցանց հեռարձակումն ունեցել է ավելի քան 1 միլիարդ դիտում (և մեկ միլիարդ փշաքաղվածություն ամբողջ աշխարհում)։ Այս նոր, ժամանակակից սիմֆոնիկ շոուի ձևաչափի անմոռանալի հույզերը սպասում են ձեզ։
Հանս Զիմմեր, Ջոն Ուիլյամս, Դեյվիդ Արնոլդ, Ռամին Ջավադի և Էնդրյու Լլոյդ Ուեբեր. Այս բոլորը ժամանակակից դասականների անուններ են, ովքեր ստեղծել են 20-րդ և 21-րդ դարերի ամենակարևոր սաունդթրեքները։ Նրանց երաժշտությունը ոչ միայն ֆիլմի նվագակցություն է, այլև մի ամբողջ սիմֆոնիկ աշխարհ, որը գրավում, ընկղմում է ձեզ կինեմատոգրաֆիկ մթնոլորտ, փոխանցում է կերպարների ապրած յուրաքանչյուր հույզ և ընդմիշտ հիշվում է։ Ֆիլմերում մենք լսում ենք տարբեր թեմաներ, որոնք բաշխված են կինոնկարով մեկ, բայց որքա՜ն ենք ցանկանում ըմբոշխնել դրանք ամբողջությամբ, դեռ ավելին՝ սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարմամբ։
Երբևէ երազե՞լ եք լսել հայտնի գլխավոր թեման «Աստղային պատերազմներ»-ից կամ «Իմպերիալական քայլերգը», ճամփորդել «Կարիբյան ծովի ծովահենների» երաժշտական աշխարհ, այցելել «Սև մարգարիտ» կապիտան Ջեք Ճնճղուկի հետ, կամ լսել Դեյվի Ջոնսի երգեհոնը։ Գուցե ձեզ գրավում է «Միջաստղային» տիեզերական կամ «Հարրի Փոթերի» կախարդական աշխարհը, կամ գուցե նախընտրում եք «Գահերի խաղը» կլանող ֆի՞լմը։
Մենք հավաքել ենք 20-րդ և 21-րդ դարերի ամենահայտնի սաունդթրեքներ Շերլոկ Հոլմս, «Կարիբյան ծովի ծովահենները», «Աստղային պատերազմներ», «Հարրի Փոթեր», «Միջաստղային», «Գահերի խաղը», «Բեթմեն», «Գլադիատոր», «Արևի լույս», «Օպերայի ուրվականը», «Յուրայի դարաշրջանի այգին», «Սկիզբ» և շատ ուրիշ ֆիլմերից։ Մենք ընտրել ենք լավագույն երաժշտական թեմաները և միավորել դրանք եզակի սիմֆոնիկ սյուիտների՝ Medley-ի մեջ։
Cinema Medley -ն եզակի նախագիծ է, որը չունի իր նմանն աշխարհում։ Այն միավորում է հիանալի ժամանակակից երաժշտություն, փայլուն երիտասարդ երաժիշտներ և հռչակ վայելող մենակատարներ։
Ավելի քան 80 վիրտուոզ երաժիշտներ մեկ բեմում, վառ վիզուալ շոու, մեկ երեկոյի ընթացքում 16 ֆիլմերի երաժշտություն լսելու հնարավորություն, ֆանտաստիկ գործիքավորումներ և հույզեր, որոնք ընդմիշտ կմնան ձեր հիշողության մեջ։
Համերգը տևում է 3 ժամ, ներառյալ 25 րոպեանոց ընդմիջումը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել