Ամերիկյան հեղինակավոր ELLE Magazine (US)-ը իր վերջին մշակութային հոդվածում, որը վերնագրված է «Beyond Rosalía: 6 Artists Powering Classical Music’s Comeback», ընդգրկել է նաև հայ օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին, նրան ներկայացնելով որպես դասական երաժշտության վերադարձը ձևավորող վեց առաջատար երիտասարդ արտիստներից մեկը։ Հոդվածը հեղինակել է Սամուել Մոդը, այն հրապարակվել է 2025 թվականի նոյեմբերի 12-ին։
ELLE-ն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել 27-ամյա սոպրանոյի նշանավոր կարիերան՝ ընդգծելով, որ Գրիգորյանն արդեն հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Teatro alla Scala, Metropolitan Opera, Dutch National Opera, Teatro dell’Opera di Roma, Teatro Massimo di Palermo և այլուր։ Ամսագիրը շեշտում է, որ նման ձեռքբերումները բացառիկ են նման երիտասարդ տարիքում։
Հոդվածում ներկայացվում են նաև օպերային երգչուհու կարևոր հաջողություններից մի քանիսը։ 2022 թվականին Գրիգորյանը գրավել է առաջին տեղը Պլասիդո Դոմինգոյի Operalia մրցույթում, իսկ 2024-ին արժանացել է բարձր գնահատվող Hilde Behrens Prize մրցանակին՝ հաստատելով իր բացառիկ տաղանդն ու խոստումնալից ապագան։ ELLE-ը հիշատակում է նաև նրա ելույթը լեգենդար Անդրեա Բոչելիի հետ։
Պարբերականը նշում է, որ 2025–2026 թթ. ստեղծագործական սեզոնը ևս հագեցած է լինելու․ Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա որպես Միմի «La Bohème» օպերայում, ինչպես նաև կվերադառնա Մետրոպոլիտեն օպերա՝ կրկին ներկայացնելով Լյուի դերը «Turandot»-ում, որով էլ կատարել էր իր հիշվելող դեբյուտը այս բեմում։
Հեղինակավոր ամերիկյան ամսագրի ուշադրության կենտրոնում հայտնվելը վկայում է, որ Ջուլիանա Գրիգորյանը ոչ միայն աշխարհի բեմերին, այլև գլոբալ մշակութային մամուլում արդեն ունի իր առանձնահատուկ տեղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ