Եթե որևէ մեկը կասկածում է, որ Բեյոնսեի աստղային հեղինակությունը մարում է, ապա պարզապես պետք է հայացք գցի նրա կերպարին, որով այս շաբաթավերջին երգչուհին մասնակցել է Լաս Վեգասում կայացած Ֆորմուլա 1-ի Գրան պրիին։ Louis Vuitton-ի կաշվե կոմբինեզոնով (կոճակները բաց և առանց կրծկալ) երգչուհին ցուցադրել է իր կազմվածքը՝ հաստատելով, որ մի ժամանակ անթերի խորհրդանիշը աստիճանաբար դուրս է մնում իր «հաղթական շարքից», գրում է Daily Mail-ը։

Կերպարն ավելի շատ հիշեցնում էր էժանագին դերային խաղի զգեստ, քան դիվայի ոճ. Բեյոնսեն միացել է Լյուիս Հեմիլթոնին՝ Ferrari-ով զբոսանքին։ Ավելի ուշ նա հայտնվել է կարմիր PVC կոմբինեզոնով՝ Ferrari-ի մոտիվներով, լուսանկարվելով ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Ցածր դեկոլտեն և ոտքերի բարձր ճեղքերը տպավորություն էին թողնում, թե գործվածքը հազիվ է պահում նրա մարմինը, մինչդեռ մերկապարուհու ոճի կրունկները հիշեցնում էին Վեգասի գլխավոր փողոցը։ Միևնույն ժամանակ, երկրպագուներն ու «բոդի փոզիթիվի» ակտիվիստները գովաբանել են երգչուհու բնական կազմվածքը։ Նրանք նրա կլորացված ազդրերը և «մայրական փորիկը» նշել են՝ որպես հայտնի մարդու օրինակ, ով դիմադրում է Օզեմպիկի նման նորաձև քաշի կորստի մեթոդներին։
Այնուամենայնիվ, անհնար է չնկատել, որ միջոցառումից կարճ ժամանակ անց երգչուհին Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա նկատելիորեն ավելի նիհար և մկանոտ տեսք ուներ, քան պապարացիների լուսանկարներում, ինչը խորացրել է նրա կերպարի երկիմաստությունը։ Իրոնիան այն է, որ սա տեղի ունեցավ Ֆորմուլա 1-ի ֆոնին, որը վերջերս հրաժարվել էր «գրիդ աղջիկների» օգտագործումից՝ նրանց մասնակցությունը համարելով սեքսիստական և հնացած։

Չնայած երաժշտության պատմության մեջ ամենատաղանդավոր արտիստներից մեկի կարգավիճակին, նման անհավանական հանդերձանքները հարցեր են առաջացնում։ Որպես օրինակ՝ Բիյոնսեն, հնարավոր է, գերազանցում է սահմանը՝ իրեն վերածելով «պրոմո աղջկա», այլ ոչ թե շեշտադրելով այն տաղանդը, որը նրան աստղ դարձրեց։ Վերջին իրադարձությունները նաև ցույց են տալիս, որ նրա ժողովրդականությունը նոր մարտահրավերների է բախվում. նրա վերջին ալբոմը խառը արձագանքներ է ստացել, իսկ Cowboy Carter շրջագայությունը լի էր դատարկ տեղերով՝ անհավանական սցենար մի ժամանակվա ամենապահանջված շոուի համար։ Նրա 13-ամյա դստեր՝ Բլու Այվիի, որը բեմում հայտնվեց մոր հետ, ընդգրկվելը ավելի շատ նման էր աչքի ընկնող հնարքներով ուշադրություն գրավելու փորձի, քան իսկական ելույթի։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը