Կույր հանդիպումներից մինչև Tinder, ուրվականներից մինչև սիրային ռմբակոծություն՝ ժամադրությունների աշխարհը երբեք տեղում չի կանգնում: Եվ 2026 թվականը խոստանում է բերել նոր, անսպասելի միտումներ:
Ըստ happn հավելվածի կողմից ամբողջ աշխարհում հազարավոր օգտատերերի շրջանում անցկացված ուսումնասիրության՝ հաջորդ տարի ժամադրությունների աշխարհում կհայտնվեն նոր տերմիններ՝ «սեռական խնամքից» մինչև հարաբերությունների դաշնակիցներ:
Սակայն ամենատխուր կանխատեսումներից մեկը «արհեստական բանականության վրա հիմնված հարաբերությունների» աճն է: Արհեստական բանականությունը գնալով ավելի է թափանցում առօրյա կյանք, և մասնագետների կարծիքով՝ այն շուտով կդառնա հուզական ժամադրությունների նախապատրաստման մի մասը: Չաթբոտները կօգտագործվեն որպես «հուզական հայելիներ», որոնք թույլ կտան մարդկանց կատարելագործել իրենց հաղորդակցման հմտությունները և հասկանալ իրենց զգացմունքները:
Ըստ happn-ի՝ բրիտանացի մասնակիցների 41%-ը նշել է, որ իրենց հարմարավետ կզգան, եթե իրենց զուգընկերը պահպանի սերտ հուզական կապ արհեստական բանականության հետ, 43%-ը՝ անհարմար է զգացել, իսկ 16%-ը՝ դա համարել է հուզական անհավատարմություն: Մասնագետները զգուշացնում են. «Արհեստական բանականությունը կարող է օգնել հարաբերություններին նախապատրաստվել, բայց օգնության և կախվածության միջև կա նուրբ գիծ»:
Բացի արհեստական բանականությունից, 2026 թվականին կանխատեսվում է «սեռական խնամքի» աճ՝ մտերմության միջոցով ինքնախնամքի վրա կենտրոնացած հարաբերություններ, ինչպես նաև խորը, անկեղծ ռոմանտիզմի վերածնունդ. նվերները, ծաղիկները և սիրային նամակները կրկին ժողովրդական կլինեն։
«Լավանդայի ամուսնությունները» վերադառնում են. Ինչու է Z սերունդը վերանայում ամուսնության իմաստը
Անցյալում «լավանդայի ամուսնությունները», որտեղ ամուսիններից մեկը համասեռամոլ է, իսկ մյուսը՝ հետերոսեքսուալ, պաշտպանիչ գործիք էին. ԼԳԲՏՔ+ անձանց համար միջոց՝ թաքցնելու իրենց սեռականությունը և խուսափելու սոցիալական դատողություններից: Այսօր, փորձագետները պարզել են, որ երիտասարդները այս ձևաչափը տարբեր կերպ են օգտագործում։
Z սերունդը փնտրում է հուսալի կյանքի զուգընկեր՝ կենտրոնանալով ֆինանսական կայունության, վստահության և աջակցության վրա, այլ ոչ թե ռոմանտիկ իդեալների վրա: «Աշխարհում, որտեղ դասական սիրո սցենարը բոլորին չի համապատասխանում, ժամանակակից լավանդայի ամուսնությունները միջոց են կայուն կյանք կառուցելու այնպիսի մեկի հետ, ով հասկանում է ձեզ», - բացատրում է «Մետամորֆոզ» հարաբերությունների մարզչական ինստիտուտի հիմնադիր Չաննա Բրոմլին։
Այնուամենայնիվ, հոգեբանները զգուշացնում են. առանց հստակ սահմանների, հեշտ է հրապուրվել պլատոնական զուգընկերոջով և կորցնել բարեկամությունը կամ հուզական կայունությունը: «Նույնիսկ կանոններով երջանկության երաշխիք չկա», - ընդգծում է կլինիկական հոգեբան Քրիստին ԴեՎորը։
Մասնագետները խորհուրդ են տալիս բացահայտ քննարկել հուզական մտերմության մակարդակը և պարբերաբար վերանայել հարաբերությունների իրավական և ֆինանսական կողմերը: Սա միակ միջոցն է, որով լավանդայի ամուսնությունը կարող է ներդաշնակ մնալ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո