Ամեն տարի ամանորյա կերպարի ընտրությունը նոր մարտահրավեր է նետում կանանց և աղջիկներին, չէ՞ որ պետք է լինել թե՛ գեղեցիկ, թե՛ նորաոճ և թե՛ ընդունելի տարվա սիմվոլի կողմից։ Այսպես, մենք պատրաստել ենք հատուկ նյութ նրանց համար, ովքեր մեծ ուշադրություն են դարձնում նոր տարի ոչ միայն գեղեցիկ, այլև հաջողակ մուտք գործելու։
Հրե Ձի
2026 թվականը ըստ չինական օրացույցի Հրե Ձիու տարին է, և հենց նրանով է պայմանավորված 2026-ի` հաջողակ, նպատակների իրականացման և կյանքի ոլորտներում վառ տարի լինելը։ Գիտակները վստահեցնում են` այս գեղեցկուհին շռայլ կլինի բոլորի նկատմամբ՝ այս տարին ներկելով ազատությամբ, թեթևությամբ, միաժամանակ երազանքների իրականացմամբ և մեծ երջանկությամբ։ Իսկ նրա շռայլությունից օգտվելու համար պետք է առաջին հերթին հագնել այն, ինչն ընդունելի կլինի նրա համար։

Հրե Ձիու գույները
Կարմիրը այս տարվա գլխավոր գույնն է՝ ալ կարմիրից մինչև գինու գույն։ Անտարբեր մի եղեք 2026-ի գույնի նկատմամբ․ կարմիրն այս տարվա հաջողության բանալին է։
Ոսկեգույն, դեղին, նարնջագույն՝ արևի լույսի և շռայլության գույներ։ Սրանք ջերմությամբ ու լուսավոր հիշողություններով են լցնում տարին։ Իսկ ահա գալիք տարում այս գույներով է պայմանավորված լինելու նյութական բարեկեցությունը։
Բնական կանաչ՝ Հրե Ձիու սիրելի գույնը։ Հատուկ պետք է շեշտել բնական բառը, որով պայմանավորված ուշադրություն դարձրեք մարգագետնի կամ խոտի մուգ կանաչի վրա։ Կանաչը խորհրդանշում է աճ, առողջություն և ներդաշնակություն։ Այն բալանսավորում է այս վառ տարին։
Կարամելագույնն ու շագանակագույնը այս տարվա ստաբիլության գույներն են։ Սրանք տարվան կհաղորդեն հուսալիություն, որպեսզի հեշտ լինի հարմարվել փոփոխություններին։

Ինչով դիմավորել 2026-ի Նոր տարվա գիշերը
Դժվար չէ կռահել, որ տարվա գլխավոր գույնը՝ կարմիրը լավագույն ընտրությունն է մեր բոլոր նորաոճ և համարձակ ընթերցողների համար, չնայած այն թյուր կարծիքին, որ այս տարի պետք է խուսափել կարմիրից, որպեսզի Հրե Ձին չզայրանա։ Իսկ նրանք, ովքեր վախենում են ավելորդ ուշադրությունից, բայց նաև չեն ուզում բարկացնել Հրե Ձիուն, կարող են օգտագործել կարմիրը եզրափակելու համար իրենց ամանորյա կերպարները կարմիր շրթներկի, պայուսակի կամ կոշիկի միջոցով։
Փայլող ոսկեգույնը նույնպես խրախուսվում է թե՛ իբրև կերպարի գլխավոր գույն և թե՛ ուղեկցվող զարդերի գույն․ հետաքրքիր է, որ արևելքում կարծում են, որ ազնիվ մետաղները նպաստում են բարգավաճմանը և բացում են հաջողության ճանապարհը։
Մուգ կանաչը երբևէ այսքան ակտուալ չէր եղել․ թավշյա զգեստներ, փայլերով կիսաշրջազգեստ ու անգամ կանաչ գծաներկ՝ այս բոլորը խրախուսվում է 2026 թվականը դիմավորելիս։ Ուշադրություն դարձրեք նաև գույների համադրությանը․ կանաչը կարելի է ոչ միայն համադրել սևի կամ սպիտակի հետ, այլև ոսկեգույնի։
Իսկ ահա դեղինը բոլոր լավատեսների և վառ գույներ սիրողների համար է։ Դեղինն ընտրելով դուք կլինեք և՛ երեկոյի աստղը և՛ Հրե Ձիու սիրելին։
Որ գույներից խուսափել 2026-ին
Մոխրագույնը և մարմնագույնը շատ ձանձրալի են այս տարվա համար։ Բազայի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել կարամելագույնին կամ մուգ շագանակագույնին։
Ձյութի պես սև զգեստներն այս տարի թողեք զգեստապահարանում։ Հրե Ձիու տարին պետք է դիմավորել վառ գույներով, սևն, իհարկե, կարելի է փրկել կարմիր կոշիկներով և ոսկեգույն զարդերով, սակայն մենք խորհորդ կտանք ի սկզբանե ընտրել ավելի ուրախ կերպար։
Կապույտը խիստ հակացուցված է այս տարի, չէ՞ որ դրա պատճառով մարում է Հրե Ձիու էներգիան։ Կապույտի սիրահարներին խորհորդ կտանք ուշադրություն դարձնել մուգ կանաչին։
Ճեփ-ճերմակը իբրև մոնոխրոմ կերպարի գույն սառնություն է հաղորդում։ Փոխարենը ընտրեք ավելի տաք երանգներ։
Հերմինե Սահակյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 հոկտեմբերի
Ինչո՞ւ են միլիարդատերերը այդքան շատ երեխաներ ունենում, եթե պատրաստ չեն անձամբ մեծացնել նրանց22:21, 9 հոկտեմբերի
Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը երազում են ծերացումը կանխելու մասին. մարդկանց վրա առաջին փորձը խոստումնալից է21:18, 9 հոկտեմբերի
Արգենտինայի համը Երևանի սրտում. դեսպանատունը ներկայացրեց գինիներ, որոնք արժե փորձել20:30, 9 հոկտեմբերի
Հայաստանի «Քարերի սիմֆոնիան» վերածվել է ֆանտաստիկ աշխարհի. 3D նկարիչը ստեղծել է բնական հուշարձանի թվային տարբերակը19:29, 9 հոկտեմբերի
Միլիարդատեր Մայքլ Դելի կինը ցնցել է սոցիալական ցանցերը իր տեսքով․ նրան համեմատել են «պլաստմասե տիկնիկի» հետ16:26, 9 հոկտեմբերի
Առանց շաքարի գազավորված ըմպելիք, թե՞ ջուր. ուսումնասիրությունը պարզել է, թե որ ըմպելիքն է ավելի արդյունավետ քաշի կորստի համար15:37, 9 հոկտեմբերի
Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի բաճկոնը կարող է վաճառվել 10 միլիոն դոլարով15:12, 9 հոկտեմբերի
Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է վաստակել Սանկտ Պետերբուրգում չեղարկված համերգներից14:33, 9 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը փորձել է Էլիզաբեթ Թեյլորի պաշտամունքային թիկնոցը. 74,500 դոլարանոց վինտաժային կերպարը կհայտնվի «All's Fair»–ի նոր եթերաշրջանում14:14, 9 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի քույրը ցնցել է սոցիալական ցանցերը եղբոր հետ իր արտասովոր նմանությամբ13:20, 9 հոկտեմբերի
Ինը ամիս առանց սեքսի և մրցակից Քոբի Բրայանտի. Մայքլ Դուգլասը բացահայտել է Քեթրին Զետա-Ջոնսի հետ իր սիրավեպի մանրամասները12:40, 9 հոկտեմբերի
Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ կնկարահանի մաֆիայի լեգենդար ղեկավար Սեմի Գրավանոյի՝ Ջոն Գոտիի դավաճանի մասին