Մեն նահանգի 35-ամյա բնակչուհի Լորեն Հարկինսը, որը երբեք սեռական հարաբերություն չի ունեցել, բացահայտ խոսում է իր կյանքի մասին և ծաղրի է ենթարկվում իր կուսության համար, բայց հրաժարվում է լռել։
Հարկինսը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ երբեք ժամադրության չի գնացել և հույս ունի հերքել կուսության մասին առասպելները։ «Ես երբեք չեմ ամաչել կույս լինելու կամ սահմանափակ սեռական փորձ ունենալու համար, և ես միշտ բաց խոսել եմ դրա մասին՝ նույնիսկ դեռահաս տարիքում»,-ասել է Հարկինսը What's The Jam-ին։ «Ինձ համար մտերմությունը միշտ էլ իմաստալից բան է եղել, այլ ոչ թե այն, ինչի միջով ես պետք է անցնեմ պարզապես ուրիշների հետ «համընթաց» լինելու համար»,-հավելել է նա։
Instagram-ում և TikTok-ում Հարկինսը հաճախ է բախվում մեկնաբանությունների, որ «չի վարվում կույսի պես»։ Նա դա բացատրում է նրանով, որ չի համապատասխանում ուրիշների կողմից սպասվող ամաչկոտ կամ սոցիալապես անհարմար աղջկա կարծրատիպին։
«Ցանկացած հանրային հարթակ իր հետ բացասականություն է բերում»,- ասում է շիկահերը։ «Քննադատությունը սովորաբար հանգում է կանխատեսելի կատեգորիաների՝ մեղադրանքներ ստելու, «հնացած» լինելու, ուշադրություն գրավելու, նարցիսիզմի և այլնի մեջ։ Հիմա դա ինձ վրա չի ազդում»։
Մարդիկ հաճախ ենթադրում են, որ Հարկինսը կրոնական է և «ինքն իրեն խնայում է» ամուսնության համար, ինչը նույնպես կեղծ կարծրատիպ է։ «Ես գնահատում եմ նվիրված, ներդաշնակ, երկարատև հարաբերությունները, այլ ոչ թե ավանդույթը ավանդույթի համար»,-ասում է նա։ «Ես այն գերավանդական կերպարը չեմ, որը նրանք փորձում են ինձ պարտադրել, բայց ես նաև այն ժամանակակից կինը չեմ, որը վայելում է պատահական հանդիպումները և պատահական հարաբերությունները»։
Միայն վերջին տարիներին է Հարկինսն ավելի բաց դարձել սիրավեպի հնարավորության համար՝ խոստովանելով, որ դեռահասության և քսան տարեկանի սկզբին նա «պատրաստ չէր»։ «Հիմա ես սկսում եմ մոտենալ այդ պատրաստակամությանը, և դրանում ամոթալի ոչինչ չկա, ընդհակառակը, դա շատ գիտակցված է»,-ընդգծել է նա։
«Ես սպասում եմ ճիշտ կապի, այլ ոչ թե միայն առաջինին, որը կհանդիպի ինձ։ Ես երբեք չեմ բռնվի վախից կամ հուսահատությունից դրդված զիջումների գնալիս»,-հայտարարում է Հարկինսը։
«Ես հետևում եմ իմ սեփական ճանապարհին, և ես սիրում եմ այն»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո