Կան անվերջանալի եղանակներ՝ ձեր Ամանորյա մանիկյուրին փայլ հաղորդելու համար: Թանկարժեք քարեր, հայելային էֆեկտներ կամ պարզապես փայլուն լաք՝ ճիշտ ընտրությունը անմիջապես ստեղծում է թարմության զգացողություն, որը կատարյալ է նոր տարին նշելու և դիմավորելու համար: Նույնիսկ փոքրիկ փայլուն շեշտը կամ պայծառ ձմեռային երանգը կարող են ցանկացած մանիկյուր դարձնել իսկապես տոնական՝ ձեր մատները վերածելով մանրանկարչական հրավառության:
Այս մանիկյուրի գաղափարները կստեղծեն տրամադրություն 2026 թվականի համար:
Փայլուն եղունգներ՝ քարերով

Ամբողջովին փայլուն տեսքի համար ընտրեք բյուրեղներով և քարերով եղունգներ: Դրանք ստեղծում են տոնական տրամադրություն և հիշեցնում են կեսգիշերից հետո կոնֆետիով ցրված հատակ:
Կեղտոտ մարտինի եղունգներ

Կոկտեյլային երեկույթի կամ շքեղ տոնական տրամադրություն ստեղծելու համար փորձեք ձիթապտղի երանգի կանաչ եղունգներ, ինչպես Հեյլի Բիբերինը:

Փոքր շեշտը հիշեցնում է ձեր սիրելի կոկտեյլը՝ ավելացնելով ինքնատիպության և շքեղության հպում:
Դիսկո կոնֆետի

Վանդակավոր դիզայնը՝ 3D էֆեկտով և փայլերով, կատարելապես արտացոլում է Ամանորյա երեկույթի մթնոլորտը: Այս մանիկյուրը, կարծես, արտացոլում է դիսկո գնդակի լույսը:
Արծաթե հյուսվածքով եղունգներ

Մետաղական մանիկյուրը պարտադիր է Նոր տարվա համար: Արծաթե հյուսվածքով լաքը նորաձև տեսք ունի և կատարյալ է տոներից հունվար սահուն անցման համար:
Հայելային եղունգներ

Նոր տարին մտորումների և նորացման ժամանակ է: Հայելային եղունգները խորհրդանշում են «վերագործարկում» և համապատասխանում են ցանկացած Նոր տարվա թեմային: Ձեր ձեռքերին արված յուրաքանչյուր հայացք ձեզ հիշեցնում է նոր սկիզբ:
Բազմագույն փայլեր

Պայծառ և ուրախ մանիկյուրը դրական տրամադրություն կստեղծի ամբողջ տարվա համար: Այն հեշտ է անել ինքներույն. օգտագործեք գունավոր լաք և փայլեր վերևից:
Քրոմապատ եղունգներ

Պարզ, բայց աչքի ընկնող մանիկյուր երեկույթի համար: Արծաթե կատվի աչքը արտացոլում է լույսը և նման է շամպայնի՝ կատարյալ է Նոր տարվա բաժակաճառի համար:
Աուրա եղունգներ

Մեղմ գրադիենտով և փայլուն աուրայի էֆեկտով մանիկյուրը կօգնի ձեզ համահունչ լինել 2026 թվականի դրական էներգիային: Ընտրեք ձեր նախընտրած երանգները, և սահուն անցումը կստեղծի նուրբ, կախարդական էֆեկտ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո