Քայլի Ջենները տոնական հագուստի կոդը բարձրացրել է նոր մակարդակի: Դեկտեմբերի 17-ին, 28-ամյա աստղը սոցիալական ցանցերում կիսվել է Kylie Cosmetics-ի ամենամյա տոնական երեկույթի իր կերպարով՝ Instagram-ում տեղադրելով մի շարք լուսանկարներ և տեսանյութեր:
Գեղեցկության մագնատը ընտրել էր Քոններ Այվսի աչքի ընկնող զգեստը՝ ապրանքանիշի վարդագույնի և մոխրագույնի ֆիրմային երանգներով: Ամբողջովին բաց մեջքով զգեստը զարդարված էր վարդագույն փետուրներով դեկոլտեի և կիսաշրջազգեստի վերևի հատվածում՝ կերպարին հաղորդելով թատերականություն և շքեղություն:
.jpeg)
Տեսանյութերից մեկում Քայլին կեցվածք է ընդունում RuPaul-ի Call Me Mother երգի ներքո՝ տեսանյութը մակագրելով. «@kyliecosmetics-ի տոնական երեկույթը»: Մեկ այլ տեսարանում նա պտտվում է զգեստով, մինչ նրա մայրը՝ Քրիս Ջենները, հիացմունքով ասում է. «Քայլի Ջեններ: Ի՞նչ: Աստված իմ, դու նման ես Սուրբ Ծննդյան փերիի»:
Քայլին Kylie Cosmetics-ը հիմնադրել է 2015 թվականին՝ սկսելով շուրթերի մատիտների և հեղուկ շրթներկերի շարքով։ Ընդամենը 22 տարեկանում նա վաճառեց իր բաժնետոմսերի մեծ մասը Coty-ին՝ ապրանքանիշը գնահատելով գրեթե 1.2 միլիարդ դոլար։ 2021 թվականին Kylie Cosmetics-ը վերագործարկվեց և մուտք գործեց Մեծ Բրիտանիա, Եվրոպա և Ավստրալիա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով