Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ՝ հունվարի 18-ին, հատուկ երեկո էր. երեկո՝ լի Արցախի մասին հուշերով...
Անսահման կարոտ, կսկիծ, բայց հույս՝ վառ հույս, որ արցախցին մի օր կվերադառնա հայրենիք: Բեմում արցախյան համույթներն էին, արցախցի երգիչներ ու հայկական բեմի հայտնի արտիստներ, ովքեր ևս մեկ անգամ հնչեցրին Արցախի անունը ու պատմեցին արցախցու անկոտրում ոգու մասին՝ երգով, պարով ու ասմունքով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Մենք կանք» խորագիրը կրող համերգը, որը կազմակերպվել էր Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի և ՄՈՒՆՔ տեխնոդպրոցի կողմից, ևս մեկ անգամ բարձրաձայնեց՝ Արցախն ու արցախցին կանգուն են, իսկ նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ երաժշտությունը դառնում է հիշողություն, մշակույթը՝ դիմադրություն, միասնականությունը՝ ուժ։
NEWS.am STYLE-ը ներկա է եղել համերգին ու զրուցել արտիստներից մի քանիսի հետ:
Посмотреть эту публикацию в Instagram
«Բեմից հնչեց «Ես դեռ կամ» երգը, մենք ցանկանում էինք մեր ձայնը հնչեցնել ու ասել, որ մենք կանք, և յուրաքանչյուրս պետք է պայքարենք մեր ազգի համար...»,-նշեց Արցախի «Հայի ոգի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ալյոնա Հայրապետյանը: Նա հավելեց. «Մշակույթը պետք է պահպանվի. եթե կա մշակույթ, ուրեմն՝ ազգը կապրի, կպահպանվի»:
Արսեն Գրիգորյան. «Եթե մենք մի քիչ խորը մտածենք, կտեսնենք, որ այսօրվա պատերազմն ավելի շատ մեր ինքնության դեմ է ուղղված, իսկ ինքնության կարևոր բաղադրիչը մշակույթն է»
Посмотреть эту публикацию в Instagram
Սա սովորական միջոցառում չէ, սա, ուղղակի, համերգ չէ, որը հանդիսատեսը, պարզապես, պետք է վայելի, ասում է Արսեն Գրիգորյանը: «Իհարկե, նաև այդ մասը կա, քանի որ այստեղ ներառված են Արցախի տարբեր համույթներ, նաև մենք... Ինչո՞ւ ենք մասնակցում, ինչո՞ւ ենք կարևորում, որովհետև այս միջոցառումը հստակ նվիրված է Արցախի մշակույթի պահպանմանը. եթե մենք մի քիչ խորը մտածենք, կտեսնենք, որ այսօրվա պատերազմն ավելի շատ մեր ինքնության դեմ է ուղղված, իսկ ինքնության կարևոր բաղադրիչը մշակույթն է, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որի մասն են կազմում թե երգը, թե պարը»,-հավելում է Հայաստանի վաստակավոր արտիստը:
Նա կոչ է անում, առհասարակ, պահպանել հայկական մշակույթը, «հակառակ դեպքում շատ դժվար է լինելու պայքարել հողի համար: Այսինքն՝ եթե ինքնությունդ կորցնես, կարծում եմ՝ հողի համար պայքար չի կարող լինել: Կարևորում ենք այս միջոցառումը, և ես վստահ եմ, որ նման միջոցառումներ դեռ շատ են լինելու: Այն, ինչ արվում է այստեղ, արվում է անհրաժեշտությունից ելնելով. այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը լեփ-լեցուն է, ինչը փաստում է, որ ժողովրդը ևս կարծում է, որ նման միջոցառումները մեզ անհրաժեշտ են»:
Վարդան Բադալյան. «Մենք կանք, մեր մասին չմոռանաք»
Посмотреть эту публикацию в Instagram
Վարդան Բադալյանի համար երեկոյին ներկա գտնվելը հուզիչ էր. համերգասրահի մուտքի մոտ արցախցի երգիչը հանդիպել էր մի շարք հարազատ դեմքերի, որոնց վաղուց չէր տեսել. «Համերգը մեծ խորհուրդ ունի՝ որ ևս մեկ անգամ, ի լուր աշխարհի, ասենք, որ մենք կանք, և մեր մասին չմոռանաք:
Նման համերգները շատ կարևոր են. պարզ է՝ հաճախ տեղի չեն ունենում, դժվար է կազմակերպչական առումով, բայց շատ կարևոր է, որ բացի հիշողություններից՝ մարդիկ միմյանց ֆիզիկապես տեսնեն, շփվեն. այս նվագախմբերը, պարի խմբերը երկար տարիներ գործել են, ու սա ևս մեկ առիթ է, որ նրանք կրկին բեմում լինեն»,-նշեց Վարդանը:
Արթուր Խաչենց. «Արցախում դեռ հայրենիք կա, որը միշտ սպասում է»
Посмотреть эту публикацию в Instagram
Արցախցի երգիչ Արթուր Խաչենցը 44-օրյա պատերազմի օրերին բեմական հագուստը փոխարինել էր զինվորական համազգեստով, կիթառը՝ զենքով. երեկ նա բեմում կրկին համազգեստով էր, իսկ ետնաբեմում կիսվեց իր համար միջոցառման կարևոր խորհուրդով.
«Նման միջոցառումներն, իմ կարծիքով, տարին մեկ, կամ մի քանի տարին մեկ անգամ չպետք է իրականացվեն. թե Արցախի, թե Արցախի բարբառի, թե արցախցիների իրավունքների, թե արցախցիների վերադարձի թեման միշտ պետք է օրակարգային պահել: Ամենակարևորն այն է, որ մենք՝ որպես հայ ժողովուրդ, ունենք արցախյան մշակույթ, և այդ մշակույթը պետք է պահպանել, պաշտպանել։ Այս համերգը հերթական միջոցառումներից է, որով պետք է սատարել ու բեմ բարձրացնել այն մարդկանց, որոնք չեն կորցրել ու չեն կորցնի իրենց՝ արցախցի լինելն ու արցախյան մշակույթը»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:
Խաչենցը հավելեց՝ իր համար այս համերգը նորություն չէր, բայց արցախցի տեղահանված ժողովուրդը, ովքեր ցեղասպանությունից ու պատերազմներից են փրկվել, կարիքն ունեն նման միջոցառումների. «Սրանով պետք է ևս մեկ անգամ ասել, որ Արցախի էջը փակված չէ, Հայոց պատմության էջը փակված չէ. պատասխանատուն նաև մենք ենք, ու մեր պատմությունը դեռ շարունակվում է, Արցախում դեռ հայրենիք կա, որը միշտ սպասում է»:
Սյունե Առաքելյան,
Լիանա Աղաջանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 օգոստոսի
Արդյո՞ք Շոպենը սիրում էր տղամարդկանց. Գերմանացի հետազոտողը սիրո խոստովանություններ է հայտնաբերել նրա նամակներում22:12, 27 օգոստոսի
Սև մանիկյուրը վերադարձել է նորաձևություն. Սանդրա Բալոքը, Դուա Լիպան և Քայլի Ջենները ընտրում են աշնան հիմնական գույնը21:19, 27 օգոստոսի
Ռոջեր Ֆեդերերի անսովոր ընտրությունը. թենիսի լեգենդը կրում է Rolex-ի ամենաքննարկվող ժամացույցը20:26, 27 օգոստոսի
Կաշեմիրով գայլեր. միլիարդատերերն այլևս չեն ցանկանում միլիարդատիրոջ տեսք ունենալ19:32, 27 օգոստոսի
Շվեյցարական էքսկլյուզիվ՝ OpenAI-ի համար. ինչու են Սեմ Ալթմանի ժամացույցն անվանում կարգավիճակի նոր խորհրդանիշ16:50, 27 օգոստոսի
Իսպանական քաղաքը խեղդվել է լոլիկի մեջ. 20,000 մարդ կազմակերպել է զանգվածային լոլիկի կռիվ16:17, 27 օգոստոսի
Instagram-ը թողարկել է First Draft-ը. Reel-ները այժմ կարելի է խմբագրել վայրկյանների ընթացքում15:24, 27 օգոստոսի
Մերսում, արոմաթերապիա և «սմբակների խնամք». ԱՄՆ-ում մեկնարկում է մարդկանց համար նախատեսված առաջին «կովերի սպա»-ն14:35, 27 օգոստոսի
Վատիկանից մինչև haute couture. Հռոմի պապ Լևոն XIV-ը գլխավորել է ամենաոճային մարդկանց ցուցակը14:18, 27 օգոստոսի
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին գաղտնի հանդիպում են ունեցել, բայց չեն կարողացել խուսափել պապարացիների ուշադրությունից13:16, 27 օգոստոսի
Մահացել է լեգենդ. Յայոյի Կուսաման՝ նկարչուհին, որը կետիկները վերածել է համաշխարհային արվեստի խորհրդանիշի12:47, 27 օգոստոսի
Աստղաբաշխական հաշիվ. Որքա՞ն է արժեցել Մեգանի և Հարրիի մասնավոր ինքնաթիռով թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա