Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սեռական գագաթնակետը պարտադիր չէ, որ տեղի ունենա միայն պատանեկության շրջանում. և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ այն տեղի է ունենում ավելի ուշ, քան սովորաբար կարծում են։
Էստոնիայում անցկացված և 73,000 մասնակիցների հարցման վրա հիմնված ուսումնասիրությունը դիտարկել է տարիքի, սեռի, ամուսնական կարգավիճակի, սեռական կողմնորոշման, երեխաների առկայության, հարաբերությունների բավարարվածության, կրթական մակարդակի և զբաղվածության կարգավիճակի ազդեցությունը սեռական բավարարվածության վրա։
Ի՞նչ է «սեռական գագաթնակետը»
Lovehoney-ի սեքսի և հարաբերությունների փորձագետ Աննաբել Նայթի խոսքով՝ դա այն պահն է, երբ լիբիդոն և սեռական արձագանքը հասնում են իրենց գագաթնակետին։
Նա բացատրում է, որ շատերը սա պատկերացնում են որպես մի ժամանակահատված, երբ մարդը կարողանում է ավելի հաճախ որակյալ սեքսով զբաղվել։ Սակայն դա «ֆիքսված պատուհան» կամ նպատակ չէ, որին պետք է ձգտել։
Աննաբելը շեշտում է, որ ցանկությունը, կարողությունը և հաճույքը բնականաբար փոխվում են ժամանակի ընթացքում՝ առողջության, սթրեսի, հորմոնների, վստահության և հարաբերությունների պատճառով։ Գագաթնակետը երկար և հոսուն սեռական պատմության միայն մեկ գլուխ է։
Ինչպե՞ս իմանալ, թե երբ եք հասել ձեր գագաթնակետին
Սա շատ անհատական է։ Սակայն մարդիկ հաճախ նկատում են.
Աննաբելը նաև նշում է սեռական նրբերանգ. տղամարդիկ հաճախ ուժեղ լիբիդոն ընկալում են որպես տղամարդկության ապացույց, մինչդեռ կանայք երբեմն հակված են «մեղմացնել» իրենց ցանկությունը՝ դատողություններից կամ կարծրատիպերից վախենալով: Մշակութային վերաբերմունքը կարող է խանգարել մարդկանց անկեղծորեն գնահատել իրենց սեռականությունը։
Հորմոնների և սոցիալական կարծրատիպերի դերը
Կանանց մոտ ցանկությունը կախված է էստրոգենի և տեստոստերոնի մակարդակներից, որոնք փոխվում են հղիության ընթացքում, հակաբեղմնավորիչներ ընդունելիս, պերիմենոպաուզայի և դաշտանադադարի ընթացքում: Կանանց հաճախ սոցիալապես սովորեցնում են իրենց սեռական արժեքը ամենաբարձրը համարել երիտասարդության շրջանում, ինչը շատերին դրդում է իրենց 20-30-ականները համարել իրենց «գագաթնակետը», չնայած վստահությունը, սոցիալական հմտությունները և հաճույքը հաճախ զարգանում են ավելի ուշ։
Ի՞նչ է պարզել ուսումնասիրությունը
Պարզվել է, որ տարիքը և սեռը սեռական ցանկության վրա ազդող հիմնական գործոններն են։
Հետազոտությունների համաձայն՝ տղամարդկանց սեռական ցանկությունը գագաթնակետին է հասնում 30-ականների վերջից մինչև 40-ականների սկիզբը, ապա աստիճանաբար կայունանում է։
Կանանց մոտ միջինում գագաթնակետը տեղի է ունենում 20-30 տարեկանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո