Վանեսա Թրամփը իսկական սենսացիա է առաջացրել, երբ ներկայացել է իր ընկերոջ՝ Թայգեր Վուդսի շքեղ ծննդյան երեկույթին: Դոնալդ Թրամփ կրտսերի 48-ամյա նախկին կինը այնքան թարմ և ցնցող տեսք ուներ, որ հյուրերը չէին կարողանում հավատալ նրա տարիքին:
Կարմիր թեմատիկայով շքեղ տոնակատարությունը տեղի է ունեցել Պալմ Բիչի The Breakers բացառիկ հյուրանոցում և համընկել երկու կարևոր իրադարձությունների հետ՝ լեգենդար գոլֆ խաղացողի 50-ամյակի և նրա բարեգործական հիմնադրամի 30-ամյակի հետ:

Վանեսան, որը Վուդսի հետ հանդիպում է 2024 թվականի վերջից, միջոցառմանը ներկայացել է սև, բարակ գոտիներով և կորսետով զգեստով: Հագուստն ընդգծում էր նրա կազմվածքը և ավարտվում էր ծնկներից մի փոքր ներքև, մինչդեռ փոքրիկ ճեղքը սեքսուալություն էր հաղորդում: Վանեսան լուսանկարներում կեցվածք է ընդունել իր ավագ դստեր՝ Քայի հետ, որը վերջերս դարձել է 18 տարեկան։
Վանեսայի դեմքը հատկապես ուշադրություն էր գրավում. նրա չեզոք դիմահարդարումը, նույնիսկ բրոնզե արևայրուքը և նկատելիորեն «հանգստացած» տեսքը շատերին ստիպել են ասել, որ նա իր տարիքից ավելի երիտասարդ տեսք ունի։

Օրեգոնի պլաստիկ վիրաբույժ, բժիշկ Շոն ՄաքՆալիի (ով անձամբ չի բուժել Վանեսային), նման նկատելի կերպարանափոխությունը կարող է պայմանավորված լինել կոսմետիկ և վիրաբուժական միջամտություններով։
Մասնագետը ենթադրում է, որ Վանեսան վերջին տարիներին կարող է ենթարկվել վերին բլեֆարոպլաստիկայի՝ կոպերից ավելորդ մաշկի և ճարպի հեռացման միջամտության։
«Նրա վերին կոպերը շատ ավելի թեթև են թվում, ինչը բնորոշ է բլեֆարոպլաստիկայի», - նշել է բժիշկը՝ միջոցառման լուսանկարները ուսումնասիրելուց հետո։
Ավելին, բժիշկը կարծում է, որ նրա հոնքերի ձևը կարող էր փոխվել՝ կամ հոնքերի բարձրացման միջոցով, կամ կոպերի վիրահատության հետ համատեղ։ Նրա խոսքով՝ մազերի գիծը մի փոքր ավելի բարձր է թվում, ինչը կարող է վկայել ավելի լուրջ միջամտության մասին։

Մասնագետը նաև չի բացառում բոտոքսի օգտագործումը, հատկապես ճակատի հատվածում, ինչպես նաև լազերային բուժումները կամ BBL/IPL-ը՝ մաշկի պիգմենտացիայի դեմ պայքարելու համար։
Սակայն, թարմացել էր ոչ միայն նրա արտաքինը, այլև նրա ոճը։ Նրա համարձակ, ներքաշող զգեստի ընտրությունը մեկ քայլ առաջ էր նրա սովորական պահպանողական զգեստապահարանից, և դատելով հանրության արձագանքից՝ այն ավելին էր, քան հաջողություն։
Հիշեցնենք, որ Վանեսան 2018 թվականին ամուսնալուծվել է Դոնալդ Թրամփ կրտսերից, իսկ անցյալ ամռանը պաշտոնապես հաստատել է իր սիրավեպը Թայգեր Վուդսի հետ՝ սոցիալական ցանցերում հրապարակելով նրանց համատեղ ռոմանտիկ լուսանկարներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:31, 16 հոկտեմբերի
Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, թե ինչու չի հրաժարվել նրա ազգանունից ամուսնալուծությունից հետո18:00, 16 հոկտեմբերի
Պլասիդո Դոմինգոն ներկայացրել է կադրեր՝ Երևանում կայանալիք համերգի փորձից17:15, 16 հոկտեմբերի
Հարրի Փոթերի առաջին հրատարակությունը աճուրդում վաճառվել է 400,000 դոլարով16:22, 16 հոկտեմբերի
Ծախսեց ամբողջ աշխատավարձն ու 2000 կիլոմետր անցավ երազանքներիս կնոջ համար, որը, պարզվեց, արհեստական բանականությամբ էր ստեղծված15:04, 16 հոկտեմբերի
«Ընթրիք հիմարի հետ»․ ներկայացում, որը ձեզ կստիպի մտածել՝ արդյոք արժե՞ ընդունել չորեքշաբթի օրերի ընթրիքի հրավերները14:33, 16 հոկտեմբերի
Կառլ III թագավորը դարձել է Burberry-ի դիզայներ. նոր հավաքածուն ոգեշնչված է նրա ջրանկարներից13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ