Աշխարհի ամենահարուստ ճանապարհորդների համար աշխարհը վերածվում է մեկ մեծ, անձնական արկածախնդրության, որով նրանք ճանապարհորդում են մասնավոր ինքնաթիռով: Դուբայում գործող Lushescapes-ը մեկնարկել է Meridian One բացառիկ շրջագայությունը, որը 125,000 դոլարով (մեկ անձի համար) առաջարկում է 22-օրյա ճանապարհորդություն հինգ մայրցամաքներում և ութ երկրներում՝ առանց մեկ առևտրային թռիչքի։
Չարտերային Boeing 757-ը կտեղավորի ընդամենը 40 հյուր, իսկ երթուղին իսկական շքեղության սիրահարի երազանքն է՝ Իսլանդիա, Կուբա, Ամազոն, Զատկի կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա, Ավստրալիա, Թաիլանդ և հետ՝ Դուբայ։
Ի՞նչ է ներառված շրջագայության մեջ
*Առավոտյան երկրաջերմային արարողություններ Իսլանդիայում
*Մասնավոր ընթրիքներ Հավանայի պատմական առանձնատներում
*Ծեսեր ամազոնյան ցեղերի հետ
*Մասնավոր այցելություններ Մոայիներ Զատկի կղզում
*Բացառիկ օրհնություն Չիանգ Մայի տաճարում
Բնակեցումը նույնպես համապատասխանում է բացառիկության մակարդակին. Իսլանդիայի Կապույտ ծովածոցի հանգստավայրից մինչև Ամազոնի շքեղ հյուրանոցներ և Խաղաղօվկիանոսյան ավազանի խաղաղ հյուրանոցներ։
Այլ ընկերություններ նույնպես առաջարկում են նմանատիպ տուրեր.
*Four Seasons Private Jet Experience — 20 օր, 48 հյուր, մեկ անձի համար՝ սկսած $
219,000 դոկարից, Հոնկոնգի, Վենետիկի, Իսլանդիայի և այլ շքեղ ուղղություններով երթուղով։
*TCS World Travel — 24 օր, 50-60 հյուր, 110,000 դոլարից մինչև 135,000 դոլար, պատմաբանների և ուղղությունների փորձագետների մասնակցությամբ։
*VistaJet-ը և մասնավոր չարթերային ինքնաթիռները առաջարկում են լիովին անհատականացված տուրեր՝ ինքնաթիռի, երթուղու և ճանապարհորդության տեմպի ընտրությամբ, գները տարբերվում են՝ կախված ձեր նախասիրություններից։
Նման ճանապարհորդությունների հիմնական նպատակը պարզապես աշխարհը տեսնելը չէ, այլ այն որպես շարունակական պատմություն զգալը, որտեղ ժամանակը, հասանելիությունը և հարմարավետությունը դառնում են ամենակարևոր արժեքները։
Քննադատները նման տուրերը անվանում են վատնում, սակայն կողմնակիցները դրանք համարում են պրեմիում ճանապարհորդության էվոլյուցիա՝ ավելի քիչ մարդիկ, ավելի քիչ չվերթներ, բայց ավելի խորը փորձառություններ և բացառիկ հասանելիություն։
Ճանապարհորդների մեծ մասի համար գինն այս ամենը անհասանելի է դարձնում, սակայն ընտրյալ քչերի համար այն առաջարկում է ազատության և շքեղության նոր մակարդակ. ամբողջ աշխարհը ձեր ոտքերի տակ՝ առանց հերթերի կամ զիջումների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները