Դերասանուհի և երգչուհի Սինթիա Էրիվոն առաջին անգամ բացահայտ խոսել է Wicked մյուզիքլում իր գործընկեր Արիանա Գրանդեի հետ իր մտերիմ ընկերության շուրջ պտտվող լուրերի մասին։
Ֆիլմի և դրա շարունակության՝ Wicked: For Good-ի համար մամուլի շրջագայությունների ժամանակ դերասանուհիները գործնականում անբաժան էին. ձեռք ձեռքի բռնած, գրկախառնված և այտ այտին կեցվածք ընդունելով։ Այս մտերմությունը ենթադրությունների ալիք է առաջացրել, երկրպագուները ենթադրել են, որ հնարավոր է՝ աստղերը սիրավեպ են թաքցնում։
Stylist-ին տված հարցազրույցում Էրիվոն խոստովանել է, որ զարմացած է հանրության արձագանքից։ «Սկզբում մարդիկ պարզապես չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող են երկու կանայք լինել մտերիմ ընկերուհիներ, այլ ոչ թե սիրուհիներ»։
Ըստ նրա՝ իրենց հարաբերությունների շուրջ «տարօրինակ մոլուցք» է առաջացել. ոմանք կարծում էին, որ դերասանուհիները պարզապես խաղում են տեսախցիկի առջև, մինչդեռ մյուսները համոզված էին, որ նրանք սիրային կապ ունեն։
Էրիվոն ընդգծել է, որ խնդիրն այն է, որ հասարակությունը հազվադեպ է քննարկում կանանց միջև ամուր բարեկամությունները։ «Այս հարաբերությունների մասին գրեթե չեն խոսում, չնայած դրանք ամենուրեք գոյություն ունեն։ Մենք պարզապես սովոր չենք դրանք հրապարակայնորեն տեսնել»։
Դերասանուհին հավելել է, որ ուժեղ հուզական կապերը հաճախ մարդկանց մոտ անհարմարության զգացում են առաջացնում, քանի որ մեզ «չեն սովորեցնում, որ այս տեսակի հարաբերությունները առողջ և կարևոր են»։
32-ամյա Արիանա Գրանդեն նախկինում «Good Hang with Amy Poehler» փոդքասթում բացատրել էր, որ հաճախ ընկերների ձեռքերը բռնում է «էներգիա փոխանցելու» սովորությունից ելնելով։ «Ես միշտ ինչ-որ բան եմ բռնում ձեռքերումս։ Ինձ համար կարևոր է զգալ աջակցություն և կիսել այն»։
2024 թվականին մամուլի շրջագայության ժամանակ մի պահ, երբ Գրանդեն բռնել էր Էրիվոյի մատը, անմիջապես վիրուսային է դարձել։ Երգչուհին ավելի ուշ խոստովանել է, որ պարզապես շփոթված էր և ցանկանում էր աջակցել իր ընկերուհուն։ Նրանց կապը հատկապես ակնհայտ էր Սինգապուրում «Wicked: For Good» ֆիլմի Ասիա-խաղաղօվկիանոսյան պրեմիերայի ժամանակ, երբ մի երկրպագու հանկարծակի շտապել է Գրանդեի մոտ։ Էրիվոն անմիջապես հայտնվել է նրա կողքին՝ գործնականում պաշտպանելով իր գործընկերոջը։
Անցորդին արագորեն բռնել են անվտանգության աշխատակիցները, և միջադեպը միայն ամրապնդել է դերասանուհիների իսկապես մտերիմ լինելու համոզմունքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը11:38, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը հրապարակավ ծաղրել է ամուսնուն՝ ոսկու հանդեպ նրա կրքի համար11:18, 24 նոյեմբերի
«Միսս Տիեզերք»-ում Իսրայելի ներկայացուցչին մրցույթի ժամանակ սուլոցներով են դիմավորել՝ Երուսաղեմի պատկերի պատճառով10:30, 24 նոյեմբերի
Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը09:00, 24 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 նոյեմբերի
Տոնածառի խաղալիքի համար՝ 69, մեղրի համար՝ 17 ֆունտ․ Մեծ Բրիտանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառը սկանդալի կենտրոնում է հայտնվել