«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

7 գիրք, որոնք խորհուրդ է տալիս ընթերցել երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը

20:30, 21 փետրվարի

Սյուզաննա Մելքոնյանը հայկական շոուբիզնեսի ամենաընթերցասեր երգչուհիներից է.

Սյուզաննան իր սիրելի գրքերով հաճախ կիսվում է ինստագրամյան իր հետևորդների հետ, բայց ինչպես ինքն է նշում՝ իր գրքերը չի սիրում տրամադրել ոչ ոքի: Թե ինչու, երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում:

Ճիշտ է՝ գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, սակայն ընթերցելը չի սահմանափակվում միայն մեկ օրով: Այդպիսով՝ շարունակելով թեման, Սյուզաննա Մելքոնյանին նաև խնդրեցինք մեզ հետ կիսվել իր ամենասիրելի գրքերի ցանկով:

Այսպիսի տեսք ունի այն.

1.Աստվածաշունչ

2.Ռոբին Շարմա-«Վանականը, ով վաճառեց իր Ֆերրարին»

3.Շառլ Ազնավուր-«Ազնավուրը Ազնավուրի մասին»(իրականում իր բոլոր գրքերը սիրում եմ)

4.Խալեդ Հոսեյնի-«Հազար չքնաղ արևներ»

5.Միխայիլ Լաբկովսկի-«Хочу и Буду»

6.Ռաֆայել Մարգարյան-«Սպասիր ինձ երկնքում»

7.Աննա Առաքելյան-«Սպանիր ներսիդ Թիթեռներին»:

Երգչուհին, սակայն, նշում է, որ սրանք իր սիրելի գրքերի միայն կեսն են. փորձել է առանձնացնել այն գործերը, որոնք, իր կարծիքով, իսկապես, մեծ ասելիք ունեն:

«Ես երաժշտական բովանդակությամբ և հայտնի արտիստների կենսագրությանը նվիրված գրականությունից զատ, հիմնականում, կարդում եմ գեղարվեստական և հոգեբանական գրքեր, մոտիվացնող գրքեր, դասական ստեղծագործություններ... Այդ ամենը ինձ տալիս է նոր շունչ, մոտիվացիա: Յուրաքանչյուր գրքի սյուժե, գաղափարախոսություն է ինձ տալիս»,-ասում է Սյուզաննան:

Երգչուհին ընթերցում է հիմնականում հայերենով, «որպեսզի հայոց լեզուն ու հայերենի բառապաշարս հանկարծ չտուժի»,-բացատրում է նա:

«Իհարկե, ունեմ նաև անգլերենով և ռուսերենով գրքեր, բայց աշխատում եմ 80 տոկոսը, գոնե, ընթերցել հայերենով, որովհետև մեր լեզուն շատ գեղեցիկ է»:

Սյուզաննան կարդալուն զուգահեռ սիրում է նաև ֆիլմեր դիտել: Ասում է՝ այս երկուսն իր համար երկու տարբեր, բայց սիրելի աշխարհներ են:

«Իմ հետևորդները և, առհասարակ, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ գիրքը և ֆիլմը զուգահեռ կան իմ կյանքում: Երբ ինձ հարցնում են՝ գիրք, թե՞ ֆիլմ, ես միշտ պատասխանում եմ՝ երկուսը: Բնակաբանար, գիրքը բոլորովին այլ աշխարհ է տեղափոխում, ֆիլմն այլ աշխարհ է. ընթերցանությունը երբեմն պետք է, որ կտրվես հոգսերից, ցրվես, ծանր ու թեթև անես շատ բաներ»:

Սյուզաննան կատակում է՝ իր գիրքը ինչ-որ մեկին տալու հարցում շատ էգոիստ է. պատրաստ է գնել նույն գրքից ու նվիրել ցանկացողին, բայց իր գրադարանն իր համար անձնական դաշտ է՝ սեփական նշումներով ու իր համար կարևոր գրառումներով:

«Ես գիրք չեմ սիրում տալ որևէ մեկին, ինձ համար իմ գրադարանը, իմ գրքերը շատ անձնական են, յուրաքանչյուրի վրա կա իմ մակագրությունը, նշված է, թե երբ եմ գնել, ինչն է ստիպել, որ այդ գիրքը վերցնեմ և ընթերցեմ, ունեմ շատ անձնական նշումներ, որոնք հաճախ բացում եմ և ընթերցում: Ինձ ճանաչողները գիտեն, որ սիրով պատրաստ եմ գիրք գնել ու նվիրել, բայց իմ անձնական գրքերը չեմ սիրում տրամադրել, այդ հարցում էգոիստ եմ»,-ժպիտով հավելում է նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search