Դժվարին շրջանում կյանք ու ժպիտ գտնող մարդիկ, վերապրված հույզեր, արցունքներ ու բարձր օվացիաներ․․․ Հակոբ Պարոնյանյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Բլոկադա» ներկայացման առաջնախաղը։
Ներկայացման կենտրոնում արցախյան մի տուն է՝ իր բնակիչներով։

Արցախցի ընտանիքին, ճակատագրի բերումով, հյուր է գալիս Երևանից մի ընտանիք, իսկ ավելի ուշ սկսվում է բլոկադան: Այս երկու՝ առաջին հայացքից միմյանցից տարբեր մարդիկ, պետք է ամբողջ աշխարհից կտրված՝ գոյատևեն ու ապրեն մեկ տան մեջ, և ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի ամեն ինչ․․․
Ահա, թե ինչի մասին է «Բլոկադա» ներկայացումը՝ մի իրականության, որը, ցավոք, պատահեց մեզ հետ, այդ պատճառով էլ դժվար է ներկայացման հույզերը փոխանցել բառերով։ Սակայն դա կարողացան անել ստեղծագործական կազմն ու դերասանները, ինչի վառ վկայությունը դահլիճում հանդիսատեսի արցունքներն ու լուռ հեկեկոցի ձայներն էին, քանի որ սա, պարզապես, ներկայացում չէր, սա կյանքի մի դրվագ էր, որն ապրել էինք բոլորս։
Посмотреть эту публикацию в Instagram
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները՝ Արմեն Պետրոսյանը և Սոֆիա Ղուլյանը, պիեսի հեղինակ՝ Անի Մաղաքյան, բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան, երաժշտությունը՝ Արտեմ Վալտերի, զգեստների ձևավորումը՝ Մարինե Թադևոսյանի:

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Վաչե Երիցյանը, Մարիամ Ալեքսանյանը, Բորիս Մելքոնյանը և Էլեն Գևորգյանը։ Նրանց հանդիսատեսը երկար պահեց բեմում՝ բուռն ու բարձր ծափահարությունների ներքո։
Ավելի ուշ ռեժիսորն ու դերասաններից մի քանիսը ետնաբեմում կիսվեցին իրենց հույզերով։

Սեդրակ Գոջամանյանը պատմեց, որ ներկայացման մտահաղացումն առաջացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի մոտ․ այդպես՝ հանդիպումներից մեկի ժամանակ, ռեժիսորն ու պրոդյուսերը քննարկեցին միտքը, հավաքեցին թիմի մյուս անդամներին ու կարճ ժամանակում համախմբվեցին ընդհանուր գաղափարի շուրջ։
«Միշտ Արմենին ասում էի՝ պիտի այնպիսի բան անենք, որին դեռևս չեն անդրադարձել թատրոններում։ Շատ արագ այս ամեն ինչը եղավ։ Շատ ծանր ու պատասխանատու թեմա է, և իմ անձնական կարծիքն է սա՝ քաղցկեղով հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս, որ բուժման համար առաջին քայլը, դա հիվանդությունն ընդունելն է ․ եթե ընդունում ես, կարողանում ես պայքարել։ Չեմ ուզում շատ կատեգորիկ զուգահեռներ անցկացնել այս թեմաների միջև, բայց եթե մի քիչ խորանանք, նման են այն առումով, որ նախ և առաջ, մենք պետք է ընդունենք, որ պարտվել ենք, հետո նոր հասկանանք՝ ինչու այդպես եղավ։ Եթե հասկանանք, շատ հաղթանակներ առջևում կլինեն։ Մեր կարևոր նպատակն այն էր, որ հույս պետք է տալ մեր ժողովրդին, և կարծում եմ՝ մենք, ինչ-որ տեղ, արեցինք դա, ինչը զգացինք դահլիճի արձագանքից»,-նշեց նա։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը էմոցիաների մի ամբողջ կծիկ էր բեմում։ Դրանից զատ՝ Մարջանի հերոսուհին՝ արցախցի կին էր և խոսում էր արցախյան բարբառով։ Դերասանուհու խոսքով՝ դա իրեն հեշտ չի տրվել, բայց Արցախի, արցախյան բարբառի ու արցախցիների հանդեպ սերն օգնել է, որ հերոսուհին դառնա այնպիսին, ինչպիսին երեկ տեսանք բեմում։

«Կերպարս պետք է լիներ այն կինը, որը հենց իրենց ներսից է դուրս եկել։ Ես Արցախում մի քանի ամիս եմ ապրել, ֆիլմ էինք նկարում․․․ Ցավոք, շատ հաճախ չեմ եղել այնտեղ, բայց արցախցիների հետ շփում ունեցել եմ, հատուկ սեր ունեմ իրենց հանդեպ, ու, առհասարակ, շատ եմ սիրում տարբեր բարբառներով խոսող մարդկանց»,-ասում է դերասանուհին։
Մարջանի խոսքով՝ արցախյան բարբառով խոսելու բարդությունը նրանում էր, որ բարբառները տարբեր են․ «Բայց ինձ շատ հոգեհարազատ էր, ու երևի հենց այդ մեծ սիրո շնորհիվ էր, որ կարողացա ստեղծել այս հերոսուհուս։ Անշուշտ, լարվածություն կար, բայց մեզ հետ աշխատել է նաև Տոմա Պետրոսյանը, մեր Վաչեի կինը՝ Սրբուկը, որը Հադրութից է։ Հետո հասկացանք, որ Ստեփանակերտի բարբառով պետք է խոսեինք, որ շատ տարբեր չլիներ․ մի փոքր դժվար էր այն առումով, որ բառեր կային, որ Հադրութի բարբառով էի ասում, բայց հուսով եմ՝ դա չի խանգարել»։
Իսկ հանդիսատեսի արձագանքը փաստեց՝ դա բացարձակ չի խանգարել դահլիճին, որը լիովին խորասուզվել էր դերասանների էմոցիաների մեջ։

«Ես փորձում էի տեղիք տալ էմոցիաներիս․ համենայն դեպս, պիտի փորձել այնպես զսպել, որ կարողանաս խոսել։ Եթե չես խոսում, կարելի է նաև չզսպել․․․ Փորձերի ընթացքում չեմ զսպել՝ մոտավորապես մեկ ամիս»,-հավելեց դերասանուհին
Շանթ Հովհաննիսյանը մարմնավորում էր իսկական արցախցի դեդոյի։ Սեր, հոգատարություն և իմաստություն՝ մեկ հերոսի մեջ։ Դերասանը նշում է՝ փորձերը բավական դժվար էին ու հուզիչ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որտեղ անտարբեր դառնալը շատ հեշտ է։ Կարծում եմ՝ այս թեման մեր հիշողությունն էր՝ չմոռանալ, չցավեցնել, ուղղակի հասկանանք, թե ինչի միջով ենք անցել, և այն մարդիկ, ովքեր կտրված են եղել աշխարհից՝ ինչ ապրումներ ու ինչ կամք են ունեցել իրենց հողին ամուր մնալու, բայց ճակատագիրն այսպես տնօրինվեց։ Կարծում եմ՝ այդ ամեն ինչը դեռ կշտկվի, ու մարդիկ, ովքեր լքել են իրենց օրրանը, կվերադառնան իրենց օջախները»,-նշեց դերասանը։

Այս միտքն էր արտահայտում նաև ներկայացման վերջաբանը․ գնում ենք, որ վերադառնանք․․․
«Բլոկադա»-ի հաջորդ ներկայացումը կլինի այսօր՝ փետրվարի 24-ին, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։ Հաջորդիվ ներկայացումներ սպասվում են մարտի 18-ին և 19-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Մայիսի 3-ին ներկայացումը կխաղան նաև Միացյալ Նահանգներում։
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Դավիթ Հակոբջանյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում