Chanel-ի վերջին հավաքածուն իսկական իրարանցում է առաջացրել գնորդների շրջանում, և սա նշանակալից է ոչ միայն ապրանքանիշի, այլև ամբողջ շքեղության արդյունաբերության համար։
Bloomberg-ը հաղորդում է, որ ուրբաթ օրը մարդիկ ժամերով հերթ էին կանգնել Լոնդոնի Բոնդ փողոցի գլխավոր խանութի դիմաց՝ ներս մտնելու և առաջինը տեսնելու նոր ստեղծագործական տնօրեն Մաթյո Բլազիի ղեկավարությամբ առաջին հավաքածուի պայուսակներն ու կոշիկները։
Նմանատիպ տեսարան կրկնվեց նաև Փարիզի նորաձևության շաբաթում, որտեղ նորաձևության խմբագիրները, ինֆլուենսերներ և հիմնական հաճախորդները բառացիորեն մրցում էին ամենաթեժ վայրերի համար։
Հետաքրքրության այս աճը ցույց տվեց, որ չնայած վերջին տարիներին շքեղության շուկայի «հոգնածության», «ագահ գների գնաճի» և սպառողների հետաքրքրությունների փոփոխության մասին խոսակցությունների, այս հատվածը դեռ կարող է ցանկություն և, ամենակարևորը, վաճառք առաջացնել, հատկապես շատ թանկարժեք աքսեսուարների շրջանում, ինչպիսիք են պայուսակները։
Սակայն սա աշխատում է միայն այն դեպքում, եթե հավաքածուի թողարկումը ուշադիր մտածված է, իրերն իսկապես գրավիչ են, և նույնիսկ հարուստ հաճախորդները զգում են, որ իրենց գումարը արժեքավոր է։
Այլ կերպ ասած, չնայած տնտեսական մարտահրավերներին և սպառողական վարքագծի փոփոխություններին, դասական շքեղ իրերը, մասնավորապես՝ պաշտամունքային պայուսակներն ու աքսեսուարները, դեռևս ունեն ոգևորություն առաջացնելու և ծախսերը խթանելու ուժ, երբ ապրանքանիշը շեշտը դնում է որակի, հազվադեպության և հուզական արժեքի վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից