«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի մասնակցի անունն ու մեր երգը ներկայացվեց բոլորովին վերջերս, բայց Paloma Rumba-ն մրցույթի պաշտոնական յութուբյան էջում արդեն գրանցել է ավելի քան 600 հազար դիտում ու հազարավոր դրական մեկնաբանություններ «Եվրատեսիլ»-ի երկրպագուների կողմից: Հայական տիրույթում, սակայն, կարծիքները կիսվել են. շատերն ուրախ են, որ Հայաստանը մրցույթին վերադառնում է ակտիվ ռիթմերով, ոմանք էլ, պարզապես, քննարկում են Սիմոնի յուրահատուկ կերպարը՝ կիսվելով տարատեսակ մեկնաբանություններով: Բայց ինչպես Սիմոնն է վստահ՝ միևնույն է, բուն մրցույթի օրը բոլորս համախմբվում ենք մեր մասնակցի շուրջ ու փորձում մաքսիմալ աջակցել Հայաստանը ներկայացնող արտիստին:
NEWS.am STYLE-ը Սիմոնի հետ զրուցել է ինչպես երկրպագուների կարծիքների ու Պարգի հետ հարաբերությունների, այնպես էլ մրցույթի նախապատրաստական փուլի ու որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ երգչի էմոցիաների մասին:

«Ինձ համար կապ չուներ, որ անցած տարի ես երկրորդ տեղում էի, ես չեմ հիասթափվել»
Սիմոնը չթաքցրեց՝ անցած տարվա իր մասնակցությունից հետո հույսը չէր կորցրել, որ մի օր արժանանալու է Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու պատվին:
«Անցած տարի «Դեպի Եվրատեսիլ»-ին մի ուրիշ էներգիայով եմ մասնակցել, ու եթե անկեղծ՝ այս տարի սպասումներ ունեի, որ ես կընտրվեմ, բայց գաղափար չունեի, որ կլիներ ներքին ընտրություն. կարծում էի՝ էլի «Դեպի Եվրատեսիլ»-ի նման մրցույթ կլինի, բայց շատ ուրախացա այն փաստից, որ ներքին որոշմամբ հենց ես եմ ընտրվել: Ինձ համար կապ չուներ, որ անցած տարի ես երկրորդ տեղում էի, ես չեմ հիասթափվել... Իրականում կստեմ, եթե ասեմ, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում չհաղթելուց հետո բացարձակ վատ զգացողություն չեմ ունեցել, բայց դա չի եղել հիասթափություն՝ որ մտածեմ. «վերջ, էլ չեմ մասնակցելու»: Ես տեսակով պայքարող եմ և եթե մի բան ուզում եմ, պետք է այնքան պայքարեմ, մինչև ստացվի»:

«Պարգի հետ շատ լավ, ընկերական հարաբերությունների մեջ եմ, տեսահոլովակում նրան վերաբերող հատվածը ներկայացված է հումորի տեսքով»
Սիմոնն այս տարի ներկայանալու է Paloma Rumba երգով, որը առօրյա միօրինակությունը մերժելու և հարմարավետության գոտուց դուրս գալու մասին է։ Վերնագիրը թարգմանվում է՝ որպես «Աղավնու պար», որը խորհրդանշում է ազատության թռիչքը։
Երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերը համահեղինակել է Ռոզա Լինը՝ Դավիթ Ծերունյանի և Էվա Ոսկանյանի հետ։
Տեսահոլովակը հարուստ է սցենարային լուծումներով։ Այստեղ պատկերված է «Դեպի Եվրատեսիլ»-ի պարտությունից հիասթափված Սիմոնը, որը փորձում է անցնել գրասենյակային աշխատանքի, սակայն եվրատեսիլյան երազանքն ավելի ուժեղ է գտնվում, և, փաստորեն, հասցնում է երգչին այնտեղ, որտեղ նա ցանկանում է լինել։
Հոլովակում կան մի շարք հումորային դրվագներ, օրինակ՝ նախորդ տարվա հաղթող Պարգի «խզբզած» լուսանկարը: Սակայն Սիմոնը վստահեցնում է՝ ինքն ու Պարգը լավ ընկերներ են, ու այն, ինչ արվել է, միայն հումորային ենթատեքստ ունի:
Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

«Ես բոլորին շատ սիրում եմ ու բոլորի կարծիքը գնահատում եմ»
Անդրադառնալով իր երգին ու տեսահոլովակին ուղղված բազմաթիվ կարծիքներին՝ երգիչը նշում է.
«Իրականում շատ եմ ուրախանում, երբ մրցույթի եվրոպացի երկրպագուների կողմից ստանում եմ այդպիսի դրական արձագանքներ՝ թե երգի, թե տեսահոլովակի հետ կապված: Նույնիսկ բազմաթիվ նամակներ եմ ստանում շատ-շատ դրական խոսքերով: Ասեմ, որ հայերից էլ եմ շատ դրական մեկնաբանություններ ստանում, ինչի համար շատ ուրախանում եմ, իսկ ովքեր վատն են գրում, ես դրան էլ ագրեսիվ ձևով չեմ վերաբերվում, բացասաբար չեմ տրամադրվում այդ ամենին. կարծում եմ՝ եվրատեսիլյան այդ 3 րոպեանոց ելույթի ընթացքում նրանք էլ դիտում են, և երբ տեսնում են, որ հայը մրցում է այլ երկրների ներկայացուցիչների հետ, միևնույն է, հոգու խորքում, վստահ եմ, որ իրենք էլ այդ պահին, իրենց հայրենակցի կողքին են լինում՝ անկախ մեկնաբանություններից: Չեմ հավատում, որ կնայեն ու կասեն՝ թող վատ լինի ամեն ինչ: Ես բոլորին շատ սիրում եմ ու բոլորի կարծիքը գնահատում եմ»:

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են և ծանոթ են իմ էներգիային, գիտեն, որ կլինի մաքսիմալը»
Երգչի պրոդյուսերը կինն է՝ Անուշ Ավագյանը, որի հետ միասին են իրականացնում նրա բոլոր գաղափարները՝ այդ թվում կերպարային. «Մենք միասին ենք որոշում, թե ինչ կերպարով պետք է հանդես գամ, ինչպես պետք է ելույթ ունենամ... Յուրաքանչյուր քայլ միասին ենք մտածում, և կարծում եմ՝ այդ ամենը ստացվում է, որովհետև կառուցվում է անկեղծության վրա»:
Սակայն ելույթի հետ յապված կերպարային ու բեմականացման մանրամասների շուրջ Սիմոնն առայժմ չի շտապում խոսել.
«Ոչ մի փակագծեր առայժմ չեմ ցանկանում բացել, ասել, թե ինչ է լինելու, բայց նրանք, ովքեր ինձ ճանաչում են և ծանոթ են իմ էներգիային, գիտեն, որ կլինի մաքսիմալը. առայժմ սա թող մնա՝ որպես պատկերացում, իսկ թե ինչ կլինի, կտեսնեք արդեն մրցույթին»:

Այս պահին երգիչը բուռն նախապատրաստական աշխատանքների մեջ է, իսկ լարվածությունը հաղթահարում է իր կողքին կանգնած թիմի շնորհիվ:
«Ես հիացած եմ Հանրայինի թիմով, աշխատսկիցների մարդ տեսակով, որովհետև բացի պրոֆեսիանալ լինելը, թիմում բոլորը նաև շատ լավ մարդիկ են, ովքեր ինձ միշտ խրախուսում են, իմ հոգեվիճակից ելնելով՝ փորձում են այնպես անել, որ ես ավելի լավ զգամ ու ավելի լավ տրամադրվեմ այս ամենին:
Մեզ մոտ նախապատրաստական բուռն շրջան է, կարելի է ասել 24/7 աշխատում ենք, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, աշխատում ենք բեմադրության վրա, որպեսզի այն կատարյալ լինի»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ13:43, 4 սեպտեմբերի
«ԹԷԱՏՐՈՆ» փառատոնի շրջանակում Երևանում կցուցադրվի «Ֆոլիա» ներկայացումը13:25, 4 սեպտեմբերի
Լքել է իր 73-ամյա հարսնացուին հանուն 25-ամյա միլիարդատեր ժառանգորդուհու. սկանդալային արիստոկրատի գաղտնի հարսանիքը