Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։
Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն ու ժամանակաշրջանները։
Համերգի ընթացքում կհնչեն ջազի և բլյուզի հայտնի հիթեր, որոնք դարձել են ժանրի դասականներ, ինչպես նաև Գարի Կեսայանի հեղինակային ստեղծագործությունները։ Կեսայանը կոմպոզիտոր, դաշնակահար և ջազային արվեստի կարևորագույն ներկայացուցիչներից է։
Հոբելյանական համերգը նվիրված է նշանակալի իրադարձության՝ մաեստրոյի բեմական գործունեության 60-ամյակին։ Այս միջոցառումը կլինի ոչ միայն երաժշտական տոն, այլև կարևոր հանգրվան, որը արտացոլում է Գարի Կեսայանի բազմամյա ներդրումը ջազային արվեստի զարգացման մեջ։
Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և ստեղնաշարային գործիքների կատարող Գարի Քյոսայանը ծնվել և մեծացել է Երևանում։ 1990-ականներին նա արտագաղթել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը։
Նրա վերադարձը հայրենիք երկարատև դադարից հետո պայմանավորված էր 1998 թվականին անցկացված Առաջին երևանյան միջազգային ջազային փառատոնով։ Այդ նույն շրջանում ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ալբոմը՝ «For You»-ը, որը ճանաչում է ստացել ջազասերների շրջանում։
2000 թվականին Գարի Քյոսայանը և նրա խումբը ճանաչվել են ԱՄՆ-ի լավագույն ջազ-խումբ։
Հանդիսատեսին սպասվում է անմոռանալի երեկո՝ լի կենդանի էներգիայով, վիրտուոզ կատարմամբ և իսկական ջազի մթնոլորտով։
Համերգը կկայանա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ ընկերությունների աջակցությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ