Մոնիկա Բելուչին հայտնվել է չինական Modern Weekly ամսագրի նոր համարում՝ ցուցադրելով մի շարք աչքի ընկնող կերպարներ։
61-ամյա դերասանուհին շապիկը զարդարել է ծավալուն թևքերով զգեստով, իսկ լուսանկարահանման ժամանակ նա հագել է մի քանի աչքի ընկնող հագուստներ՝ սպիտակ ծաղկային նախշերով կոստյում՝ մաքսի կիսաշրջազգեստով, մանուշակագույն զգեստ՝ խորը դեկոլտեով, երկար կարմիր տրենչքոթ և այլ կերպարներ։

Ֆոտոշարքը զուսպ էր, բայց զգայական՝ համապատասխան Բելուչիի ոճին, որը վաղուց կապված է դասական, անժամանակ կանացիության հետ։
Դերասանուհին վերջերս նաև մասնակցել էր AEM ասոցիացիայի ամենամյա բարեգործական գալա ընթրիքին՝ կրկին հայտնվելով ուշադրության կենտրոնում։


Վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Բելուչիի անձնական կյանքը։ Նախկինում նա հարաբերությունների մեջ էր ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ, բայց վերջերս հայտարարվեց, որ զույգը բաժանվել է։
Հիշեցնենք, որ Բելուչին ամուսնացած է եղել Վենսան Կասելի հետ՝ 1999-ից 2013 թվականներին։ Նախկին զույգն ունի երկու դուստր՝ Դևան և Լեոնին։


Այսօր դերասանուհին շարունակում է ակտիվորեն խաղալ, հայտնվել հասարակական միջոցառումներին և, դատելով իր վերջին լուսանկարներից, մնում է համաշխարհային կինոյի և նորաձևության ամենագրավիչ դեմքերից մեկը։

Լուսանկարները՝ modernweeklystyle/Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով