Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության օրն է՝ լավագույն առիթներից խոսելու ոչ միայն մայրության նրբության, այլև կնոջ ուժի ու բազմաշերտության մասին։
Հասարակության մեջ մինչ օրս կա կարծրատիպ, թե կինը մայրանալուց հետո «պետք է փոխվի»՝ հաճախ նույնիսկ իր հաշվին։ Կարծես նա այլևս չի կարող նույնքան ակտիվ լինել, հետևել իր արտաքինին, զարգանալ մասնագիտական ոլորտում կամ պարզապես շարունակել ապրել իր լիարժեք կյանքը։
Սակայն իրականությունը շատ ավելի գեղեցիկ է։ Հայկական շոուբիզնեսում կան կանայք, ովքեր սեփական օրինակով ապացուցում են՝ մայրությունը ոչ թե սահմանափակում է, այլ ընդհակառակը՝ լրացնում, խորացնում և նոր ուժ է տալիս կնոջը։
Ահա նրանցից մի քանիսը՝
Սիրուշո

Երգչուհի, ձեռնարկատեր և երեք երեխաների մայր՝ Սիրուշոն այն կանանցից է, ովքեր կարողանում են ներդաշնակ համադրել ընտանիքն ու ակտիվ գործունեությունը։ Նրա կերպարը վկայում է, որ մայրությունը կարող է լինել ոչ թե դադար, այլ նոր փուլ՝ ավելի հասուն և նպատակային։
Սոնա Ռուբենյան

Սոնան մայրանալուց հետո էլ շարունակում է մնալ բեմում, ստեղծագործել և պահպանել իր կանացի փափկությունն ու գրավչությունը։ Նրա օրինակն ու արտաքին տեսքն ապացուցում են, որ մայրությունը չի խլում ինքնությունը, այլ ավելի է հարստացնում այն։
Անահիտ Կիրակոսյան

Անմիջական, անկեղծ ու միշտ հմայիչ՝ Անահիտը ցույց է տալիս, որ հնարավոր է լինել և՛ հոգատար մայր, և՛ ակտիվ ստեղծագործող անհատ։ Նրա կերպարում մայրությունն ու կանացիությունը ներդաշնակորեն միահյուսվում են:
Սոֆյա Պողոսյան

Սոֆյան շարունակում է իր դերասանական գործունեությունը՝ միաժամանակ նվիրված լինելով ընտանիքին։ Նա մարմնավորում է ժամանակակից կնոջ կերպարը, ով չի ընտրում «կամ-կամ», այլ համադրում է ամենը։
Գոհար Հարությունյան

Ժամանակին «Միսս Հայաստան» տիտղոսին արժանացած Գոհարն իր ուժով ու նրբագեղությամբ տարիներ շարունակ փայլում է մեր տեսադաշտում՝ լինելով 4 երեխաների մայր: Իր փորձով Գոհարը ևս ցույց է տալիս, որ հնարավոր է լինել լավ մայր ու գնալ սեփական երազանքների ետևից:
Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյանն արդեն երեք երեխաների մայր է, և, ի ուրախություն շատերի, այսօր էլ շարունակում է իր գեղեցիկ ժպիտով զարդարել հայկական հեռուտաեթերը:
Լուսինե Թովմասյան

Մոդել, գեղեցկուհի, հաղորդավարուհի. Լուսինե Թովմասյանը 3 երեխաների մայր է, ով շարունսկում է կրել վերը նշված բոլոր տիտղոսները՝ գումարած մայր լինելը, որը նրա փայլը կրկնապատկել է:
Շուշաննա Թովմասյան

Այս փոքրամարմին ու նուրբ դերասանուհին արդեն երեք երեխաների մայր է: Շուշաննան այս շրջանում ԱՄՆ-ում է, երկար ժամանակ է՝ չի նկարահանվում սերիալներում, բայց երկրպագուներին չի հիասթափեցնում ինստսգրամյան ակտիվությամբ՝ պարբերաբար կիսվելով նոր ֆոտոշարքերով:
Լիլիթ Հովհաննիսյան

Նա Հայաստանի ամենապահանջված արտիստներից է, ով մայրանալուց հետո էլ չի դադարում աշխատել ու ներկայանալ նոր հիթերով ու տեսահոլովակներով: Ըստ շրջանառվող լուրերի՝ շուտով Լիլիթին կտեսնենք նաև հոլիվուդյան նախագծում:
Լիլի Էլբակյան

Երկու երեխաների նրբագեղ մայրիկը ծավակում է դերասանական ու ռեժիսորական գործունեություն՝ մասնակցելով նաև հեռուստատեսային խոշոր նախագծերի, որոնցից էր, օրինակ, «Երկու աստղը»:
Հայկական շոուբիզնեսում գեղեցիկ ու աշխատասեր մայրիկների օրինակը շատ է, ցուցակը չէր հերիքի նրանց բոլորին թվարկելու համար, այդ պատճառով սահմանափակվել ենք ամենաակտիվ 10 կանանցով։
Այս կանայք կոտրում են միֆը, թե մայրությունը կնոջը «փակում» է միայն մեկ դերի մեջ։ Նրանք ապացուցում են, որ կինը կարող է լինել միաժամանակ մայր, մասնագետ, գեղեցիկ, խնամված և ինքն իրեն հավատարիմ։
Մայրությունը նրանց չի փոխել «ավելի քիչի», այլ՝ դարձրել է ավելի ամբողջական։
Դուք լավ մայր եք, երբ դաստիրակում եք խելացի, բարի ու հոգատար երեխաների, տալիս եք նրանց խնամք, սեր ու կրթություն՝ ձեր հնարավորությունների սահմանում, բայցև կին եք, որը մայրության հետ մեկտեղ կարող է իրականացնել իր սեփական գաղափարներն ու երազանքները:
Շնորհավոր, Ապրիլի 7:
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել